Նոյեմբեր ամիսը սկսեցինք ծննդյան ծեսով։ Սեբաստացի Հայկի ծննդյան օրն էր։ Սաները ողջունեցին Հայկին, իսկ հետո մեծ ոգևորվածությամբ շնորհավորեցին։
Շաբաթը շատ հագեցած էր մարզականով՝ խաղեր, բացօթյա նախավարժանքներ , էստաֆետային խաղեր, գնդակախաղեր։ Իսկ շաբաթն ամփոփեցինք բնագիտական փորձով , սաները շատ ուշադիր հետևեցին փորձի ընթացքը, այնուհետև առաջարկեցին ընկեր Մարիային ծանոթանալլ իրենց սիրելի փորձի՝ հրաբուխի հետ։
Ծննդյան ծես՝
Մարզական՝
Բլբլան-խենթուկներ ռադիո՝
Այս ամսվա երկրորդ շաբաթվանից սկսած՝ 4.11-15.11 մեզ մոտ տոն էր։ Մենք տոնեցինք կրթահամալիրի 30- ամյակը։ Տոնը սկսվեց նրանով, որ սաները պատմեցին այն մասին, որ իրենք էլ են սեբաստացի և ունեն սեբաստացի ընտանիք ու դրա մի մասն են կազմում իրենց դաստիարակները, որոնք նույնպես սեբաստացի են։Մենք որոշեցինք այցելել Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոց և սաները սկսեցին պատրաստել իրենց դաստարակներին։ Այնուհետև սաների և նրանց մայրիկների հետ գնացինք տնկարան և տնկեցինք իրենց բերած տնկիները։
Շաբաթը շարունակեցինք ծնողական սեմինար-պարապմունքով։ Ծնողները սաների հետ խաղացին էստաֆետային խաղեր, իսկ պատասխանատուն ընկեր Հայկուհին էր։ Ծնողական սեմինարը անցավ շատ հետաքրքիր։
Շաբաթը ամփոփեցինք հարիսայի ծեսով։ Հարիսայի ծեսին ընդառաջ սաների հետ խմբասենյակում պատրաստեցինք կլոր գաթա։ Ծեսի օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ժամերգությունից հետո եկեղեցում օրհնեցին մեր հարիսան, որից հետո բակում բոլորով երգեցինք, պարեցինք և քայլքով գնացինք դպրոց։
Հյուսիսում շարունակեցինք տոնախմբությունը և վերջում համտեսեցինք հարիսան։
Հաջորդ շաբաթն նույնպես տոնական էր ։Ամբողջ շաբաթվա ընթացքում փորձեցինք հետաքրքիր պատմություններ իմանալ իրենց ծննդյան ծեսից։ Կազմակերպեցինք գլուխկոնծիների շքերթ, խաղացինք հետաքրքիր խաղեր , միասնական խաղ-թռնոցիներ։ Միասին գնացինք Թումանյանի անվան Տիկնիկային Թատրոն։ Ինչպես ուրախ սկսեցինք շաբաթը, այդպես էլ ավարտեցինք։
-
Գլուխկոնծիների շքերթ
-
Խաղեր
-
Ուսումնական ճամփորդություն․ Մատնաչափիկը
-
Միասնական խաղ-թռնոցիների շարք
-
Նկարների շքերթ
Ատամհատիկի ծեսը կրթահամալիրում՝
Ամիսը ավարտեցինք ծննդյան ծեսով։ Մեր սան Սոֆիի ծննդյան օրն էր։ Սաները շնորհավորեցին Սոֆիին և համտեսեցին իրենց ձեռքերով պատրաստված արջուկ տորթը՝
Վերցված է Սոնա Կարապետյանի բլոգից։




