
Այսօր ծննդյան նկարների շքերթ էր։ Իհարկե, սաներից ոչ մեկի ծնունդը չէր, պարզապես յուրաքանչյուրը բերել էր իր հետ ծննդյան լուսանկարներ, որոնք էլ մենք նրանց հետ միասին կախեցինք շրջանակների մեջ։ Ընկեր Սոնան սկսեց հարցեր տալ սաներին այն մասին, արդյոք ի՞նչ են նրանք հիշում իրենց ծննդյան օրից, ի՞նչ հետաքրքիր ու զվարճալի դեպքեր կպատմեն։ Եվ բոլորն էլ հիշեցին ինչ֊որ մի դրվագ իրենց ծննդյան ծեսից։ Շարունակել կարդալ “Նկարների շքերթ”