Posted in Հաշվետվություն

Հեռավար ուսուցման պատում֊հաշվետվություն

6c1f3a4f-d294-4af2-8182-9854bac8feb8

Ի՞նչ է իրենից ներկայացնում հեռվար ուսուցումը․

Հեռավար ուսուցումը  ավանդական ուսուցումից տարբերվում է նրանով, որ   շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է  հենց համացանցը։  Հեռավար ուսուցումը հնարավորություն է տալիս  փոխազդեցության ու համագործակցության կազմակերպումը ծնողի սաների և դաստիարակների միջև, որը իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով: Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, արդյունավետ հետադարձ կապ է ապահովում, ինչը նպաստում է ինչպես  նախակրթական ուսումնական գործընթացի կազմակերպմանը, այնպես էլ դաստիարակների հետ հաղորդակցվելուն:
Լուսինե Հովհաննիսյան
Մեջբերում․

Ծնողների կարծիքը «Հեռավար ուսուցումը ընտանիքում» նախագիծի մասին՝
• «Հեռավար ուսուցումը, որը նախատեսված է կարճ ժամանակահատվածի համար, ունի դրական ազդեցություն։ Այն սերտաճում է կապը ծնողի և երեխայի միջև, երեխան ձգտում է ցույց տալ իր սովորածները և կարողությունները։ Նաև այս մեթոդը նպաստում է ծնող-դաստիարակ հարաբերություններին»։
• «Հեռավար ուսուցումը իր դրական ազդեցությունն ունեցավ իմ բալիկի կյանքում․․․ Նա մեծ ոգևորվածությամբ ու պատասխանատվությամբ էր կատարում բոլոր առաջադրանքները։ Այս ուսուցման շնորհիվ երեխայի և ընտանիքի անդամների հետ կապը ավելի ամրապնդվեց, քանի որ միասին էինք կատարում աշխատանքը»։
•«Հեռավար ուսուցում․ Ես Լաուրան եմ, երկու Սեբաստացիների՝ Հայկ և Լիա Մարտիրոսյանների մայրը։ Ես ուզում եմ մի փոքր ներկայացնել հեռավար ուսուցման դրական և բացասական կողմերի մասին։ Ի՞նչ է հեռավար ուսուցումը։ ժամանակակից հեռավար ուսուցման պատմության ընթացքը սկսվեց, երբ ի հայտ եկավ ինտերնետ գլոբալ ցանցը, որի միջոցով կարողանում ենք ինֆորմացիան ուղարկել մի կետից մյուս կետը։ Այդ պահից սկսված օգտագործվում է «Հեռավար ուսուցում» տերմինը։ Լայն տարածում գտած հեռավար ուսուցումտ նաև առաջ քաշեց ու զարգացրեց «Հեռավար կրթությունը»։ Հեռավար կրթության դրական կողմերից է՝ գիտելիքի բացի լրացում, հմտությունների մատուցում աշակերտներին դպրոցական դասընթացի ներսում։ Դպրոցական ծրագիր այն աշակերտների համար ովքեր հնարավորություն չունեն հաճախել դպրոց ընդհանրապես կամ որոշ ժամանակ։ Թերություններից ես կարող եմ նշել միայն մեկը՝ դա մեծ կախվածությունն է ինֆորմացյոն տեխնոլոգիաներից։ Տեխնիկական խզումը կարող է հանգեցնել ամբողջ ուսուցման ավարտին»։

Ի՞նչ է հիգիենան․

Այսպիսով, մեր «Հեռավար ուսուցումը ընտանիքում» նախագիծը նախատեսված էր մեկ շաբաթով  և այն տվեց իր դրական արդյունքը։ Առաջին օրը պետք է խոսվեր հիգիենայի կանոների մասին։ Հիգիենան տարատեսակ բաժիններ ունի՝ երեխաների հիգիենա, սննդի հիգիենա, անձնական հիգիենա և այլն։ Հիգիենան մեծ նշանակություն ունի օրգանիզմը  հիվանդություններից զերծ պահելու համար։Մեր սաները  առաջին օրը պատմեցին, թե ինչպե՞ս պետք է  ճիշտ հետևել  հիգիենայի կանոններին  և  շարունակաբար   պահպանել այն։
Հիգիենան մեր առօրյայում

Մարզանք ընտանիքի անդամների հետ․
Երկրորդ օրը սաները  ընտանիքի անդամների հետ միասին մարզականով են սկսում իրենց առավոտը։ Մարզվելու շնորհիվ մեծանում է նրանց օրգանիզմի դիմադրողականությունը, կարգավորվում է շնչառական համակարգը, սիրտը ավելի կանոնավոր է սկսում աշխատել և այլն։ Այսինքն այն հնարավորություն է տալիս  ընդլայնել օրգանների գործունեության հնարավորությունները։
Մարզական առավոտ տանը

Հեռավար ուսուցման երրորդ օրվա թեման շրջակա միջավայրի խնամքն էր։ Շրջակա միջավայրը հասկացությունը պարունակում է այն ամենը, ինչը շրջապատում է մարդուն ու այն թե´դրական, թե´բացասական ազդեցություն է թողնում մարդու գործունեության ու կյանքի վրա։ Ուստի սաները մեծ ոգևորվածությամբ ջրում, մաքրում են բույսերի տերևները, բակում տնկում տնկիներ
Խնամում ենք մեր միջավայրը

Նախագծի չորրորդ օրը սաները մեր ազգային երգերը, հեքիաթները ու բանաստեղծություններն են ասում ընտանիքի անդամներին։ Այդպիսով պահպանելով ու ամրապնդելով մեր ազգայինը։
Ծրագրային երգ, ոտանավորների բլբլոցներ ընտանիքում

Եվ շաբաթվա վերջում՝  հեռավար ուսուցման հինգերորդ օրը, իհարկե, սաները չմոռացան մեր հայկական ավանդական խոհանոցը ներկայացնել։ Նրանք պատրաստեցին համով-հոտով  թխվածքաբլիթներ (այն, հունցած խմորիծ թխված, քաղցր,  համեղ, երկարաժամկետ պահպանման համար նախատեսված,  ոչ մեծ հրուշակեղեն), աղցան և այլն։
Հեռավար ուսուցման հինգերորդ օր

Խմբում կա 28 սան, հեռավար ուսուցմանը մասնակցեցին 8֊ը։

Հեղինակ՝

Ես Մարիա Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին: Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր և տեղեկատվություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s