Posted in Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցում մարտի 16-20-ը

20200312_105412

Հեռավար- առցանց  ուսուցման կազմակերպման   հիմք՝  կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ։

Հեռավար ուսուցում

Կրկին կորոնավիրուսի պատճառով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների՝  մանկապարտեզների, նախակրթարանների, դպրոցների և այլ դասերը դադարեցվեցին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը միական է Հայաստանում,  անցավ նորից  հեռավար ուսուցման մեթոդի կիրառմանը, քանի որ նախորդ անգամ այն տվեց իր դրական  արդյունքը։
Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, սակայն պետք է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ իսկ պատճառով կշարունակենք աշխատել առցանց հեռավար կարգով։ Այսպիսով, հեռավար ուսուցումը նախատեսված է մարտի  16-20-ը և մենք կրկին ծնողների օգնությամբ կիրականացնենք երեխայի մտքի, խոսքի, կարծիքի հմտությունների զարգացումը և ինքնակրթությունը  ընտանեկան միջավայրում։ Շատ կարևոր է ընտրել այնպիսի  թեման, որը ոչ միայն զարգացող և տեղեկատվական կլինի, այլև հենց ինքը՝ սանը կկարողանա այն կատարել հեշտ, առանց դժվարությունների։
Նախագիծ

Անվանում՝  «Հեռավար  առցանց ուսուցում»
Նախատեսված է՝  2֊4 տարեկան սաների և իրենց ծնողների համար
Մասնակիցներ՝   Հյուսիսային դպրոց֊պարտեզի 2֊4 տարեկան սաները և ծնողները
Իրականացման տևողությունը՝  մարտի 16-20
Միջավայրը՝  ընտանեկան միջավայր, բակ

Նպատակը՝
Նպաստել  սաների մտածելու, ինքնուրույն պատրաստելու, հուզական կարողությունների , ծնող- երեխա փոխհարաբերությունների  բարելավմանը  ընտանեկան միջավայրում։

Խնդիրները`

Սանի ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական հմտությունների զարգացմանը։

Սպասվելիք արդյունքներ՝

Տեխնոլոգիական աշխատանքի հրապարակում,  մարզական խաղեր, դերային խաղիերի,  ռադիո և տեսանյութերի ստեղծում։ Խաղը և սիրով լի ու անվտանգ միջավայրը զարգացնում են երեխայի ուղեղի աշխատանքը՝ ամուր հիմք ստեղծելով ողջ կյանքի համար: Խաղը երեխայի իրավունքն է. այն էական նշանակություն ունի երեխայի մտավոր, ֆիզիկական,  էմոցիոնալ զարգացման համար:
Այսպիսով, ստորև ներկայացված է նախագծի իրականացման համար կատարվելիք առաջադրանքները՝

Առաջին՝ «Մայրիկի ⁄հայրիկի,  թե՞ բալիկի եփածն է համեղ»  մրցույթ։ Սաները պետք է իրենց ծնողների հետ  խոհանոցում մրցեն՝  համեղ ազգային ուտեստներ պատրաստելով և այն լուսաբանելով։
maxresdefault-1

Երկրորդ՝
Ընտրե՛լ իրական կամ հորինված մի կերպար ու երեխայի հետ սկսե՛լ նմանակել նրան: Ծիծաղելի ձայները, դեմքերն ու շարժումները օգնում են երեխաներին զարկ տալ իրենց պատկերացումներին ու ձևավորել պատմություն պատմելու հմտություններ: Ինչպես նաև, սա կօգնի ծնողին ավելի լավ ճանաչել երեխայի աշխարհն ու միասին լավ ժամանակ անցկացնել:
Երրորդ՝ 
Տեխնոլոգիական գործունեություն։ Սաները ծնողների օգնությամբ պետք է պատրաստեն զարգացնող ինքնաշեն խաղալիք տանը։ Խաղի հազար տեսակ կա՝ ֆիզիկական, ստեղծարար, էմոցիոնալ, , թվային ու մտավոր  և այլն։ Ուստի, այն  կարևոր է երեխայի մոտ ավելի շատ հմտություններ ձևավորելու համար:  Օրինակ՝ այսպիսի զարգացնող ինքնաշեն խաղալիքի, որի միջոցով կսովորեն  բոլոր գույները․

Չորրորդ՝  Մայրիկները⁄ հայրիկները ներկայացնում են հետաքրքիր ու զվզրճալի դեպքեր իրենց բալիկի մանկության հետ կապված։
Հինգերորդ՝ Սաները երգում ու պարում են մեր ազգային երգերից ՝ « Խնկի ծառ»Արև, արև, ե’կ ե’կ  կամ Զարկ բոլոճիկ։

Վեցերորդ՝ Մարզական ընտանիքը։ Սաները ընտանիքի անդամների հետ կարող են իրականացնել հետաքրքիր ու զվարճալի մարզական խաղեր։ Օրինակ՝

This slideshow requires JavaScript.

 

 

Հեղինակ՝

Ես Մարիա Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին: Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր և տեղեկատվություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s