Posted in Խոսքի մշակույթ

««ԾԻԾԱ՛Ղ» Վիլյամ Սարոյան» վերլուծություն

William-Saroyan-1

 Նյութը այստեղ՝ Գրական ակումբ

«ԾԻԾԱ՛Ղ»

Նախ, ի՞նչ է պատիժը։ Այն, ըստ իս, կարող է լինել ֆիզիկական, հոգեբանական ճնշումների տեսքով։ Պատիժը մի կողմից ունի դրական արդյունք, մյուս կողմից՝ բացասական։ Այն օգնում է տարբերել լավը վատից։ Բայց, ընտրելով պատիժը, հարկավոր է որոշել դաստիարակում ես, թե ցավ պատճառում՝ անձի մոտ առաջացնելով հուզական այրում։
Այսպիսով, պատժելուց առաջ ուսուցչուհին պետք է անպայման հասկանար ու գիտակցեր՝ ինչու՞ և ինչի՞ համար է պատժում աշակերտին, արդյո՞ք պետք էր նման վարքի համար պատժել, թե՞ պետք էր խոսել ու փորձել հասկանա՝ ի՞նչն էր պատճառը անընդհատ ծիծաղի, որը չէր դադարում դասի ընթացքում։ Կամ միգուցե մտածեր, որ այն կապված էր ծուլության, սովորելու հետաքրքրության բացակայության, դասարանցիների հետ հարաբերությունների խնդրի հետ: Հնարավոր է, երեխան կարիք ուներ ոչ թե պատժի, այլ ինչ-որ մեկի աջակցության։
Իհարկե, պատժի ընթացքում տղան հասկացել էր իր սխալը, ուստի ներողություն խնդրեց.
-Ներեցեք, որ ծիծաղեցի: Նա արդեն գիտակցել էր, որ սխալ էր թույլ տվել և զղջում էր իր արարքի համար։
Տխրադեմ օրիորդը փոխարինող ուսուցչուհի էր, բայց իրեն սառն էր պահում, երբեմն էլ՝  տխուր ու անհաղորդ։Հետևաբար այդ տխրությունը նա բերում էր դասասենյակ, որը նկատելի էր դառնում յուրաքանչյուր աշակերտի աչքերում։ Նրա հայացքում սառնություն կար և ընդհանրապես չէր ժպտում դասերի ընթացքում։ Դա սխալ պահելաձև էր, քանի որ նա իր տրամադրությունը՝ լարված, սառը ու անտարբեր, փոխանցում էր աշակերտներին։ Անկախ անձնական խնդիրներից՝ ուսուցչուհին պետք է իրեն ճիշտ դրսևորեր դասասենյակում՝ աշակերտների մոտ։ Իսկ տղան այդ ամենը առավոտյան նկատելով՝ փորձել էր նրա տրամադրությունը բարձրացնել ու բարեկամանալ նրա հետ, ցավոք սրտի ուսուցչուհին սխալ էր ըմբռնել։ Երբ տղան պատմեց ողջ եղելությունը, ուսուցչուհու աչքերը միանգամից լցվեցին։
Երկուսն էլ ծարավ  էին կյանքի պարզության և առաքինության, երկուսն էլ ուզում էին բաժանել իրենց ճշմարտությունը մեկը մյուսի հետ և դեռ ինչ-որ ձևով երկուսն էլ օտար էին, իրարից հեռացած ու միայնակ: Վերջում նրանք այնքան մտերմացան, որ երկուսի մոտ առաջացավ փոխկապվածություն, որից անհնար էր խուսափելը։
Ամփոփելով նշեմ ուսուցչուհու վերջին խոսքերը՝ ուղղված տղային ու ամբողջ աշխարհին .
-Ա՜յ քեզ բան, սա ի՞նչ աշխարհ է: Սկզբում ստիպեց ծիծաղել, հետո լացացրեց։

Հեղինակ՝

Ես Մարիա Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին: Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր և տեղեկատվություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s