Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

6f27c44c-09df-4406-97ed-f3b962d53f5b

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

«Կորոնա» և հեռավար ուսուցում
Կրթական համակարգը, կրկին խաթարվեց «Կորոնավիրուսի» տարածման պատճառով։ Դրանք  վիրուսնեիր մեծ ընտանիք են, որոնցից շատերը վարակում են կենդանիներին, սակայն որոշներն կարող են կենդանիներից փոխակերպվել (փոխվել, վերածվել) նոր մարդկային կորոնավիրուսի, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ։ Հենց այդ պատճառով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, մեկ շաբաթ աշխատելուց հետո, նորից անցավ հեռավար ուսուցմանը։
Եվ մենք՝ դաստիարակներս Նելի Արղությանի օգնությամբ կազմեցինք  մարտի 2֊616-20 և 23֊27֊ը  ընկած ժամանակահատվածի համար հեռավար ուսուցման՝
•Մարզական պարապունքներ
•Տեխնոլոգիական աշխատանքներ
•Խոհանոցային աշխատանքներ
•Երգեր ու խաղիկներ
•Միջավայրի խնամք և այլն։

Ի՞նչ է «Ծնողի ներգրավածություն»-ը
Այսպիսով, ծնողների հետ միասին, հեռավար ուսուցման նախագծի հիման վրա, կազմակերպեցինք սաների առօրյան ընտանեկան միջավայրում։ Նախ, նշեմ, ի՞նչ է նշանակում «Ծնողի ներգրավածություն» տերմինը։ Այն նշանակում է միասնական և անընդմեջ պատասխանատվություն սանի հաջողությունների և բազում հմտությունների բարելավմանը ինչպես տանը, այնպես էլ մանկապարտեզում: Այն միավորում է ծնողներին և դաստիարակին, որպեսզի նրանք միահամուռ ուժերով նպաստեն սանի մտքի, խոսքի, հիշողության բարելավմանը: «Ծնողների ներգրավվածություն» նշանակում է ծնողների մասնակցություն կանոնավոր, բազմակողմանի կապերում, սաների ուսման գործընթացում և մանկապարտեզում այլևայլ միջոցառումներին: Ես նախօրոք ծնողներին ուղարկեցի նախագիծը և արդյունքում ստացա շատ հետաքրքիր ու գունեղ տեսաֆիլմեր սաների մասնակցությամբ։
Այսպիսով, մարտի 16-20-ի նախագծին մասնակցեցին 15 սան, իսկ խմբում կան 27 սան։ Այս նախագծի իրականացման ողջ ընթացքը նկարագրված է այստեղ՝

Ամբողջ շաբաթվա գործունեության արդյունքները․

Օր առաջին․ «Մայրիկի ⁄հայրիկի,  թե՞ բալիկի եփածն է համեղ»  մրցույթ կազմակերպեցին ընտանեկան ջերմ միջավայրում։ Սաները     համով-հոտով, ազգային ուտեստներ պատրաստեցին։ Նրանք այնքան վստահ էին  ներկայացնում բաղադրիչները ու պատրաստում, կարծես, իսկական խոհարարներ լինեյին։ Նրանք պատրաստում էին իրենց ընտանիքի անդամների հետ՝ քույրիկի, եղբոր։  Իսկ վերջում, ըստ բաղադրատոմսի, խառնեցին բաղադրիչները իրար և ստացան համեղ ուտեստներ։
Օր առաջին՝«Մայրիկի ⁄հայրիկի,  թե՞ բալիկի եփածն է համեղ» մրցույթը

Օր երկրորդ․ Մյուսը տեխնոլոգիական գործունեություն էր։ Սաները ծնողների օգնությամբ պատրաստեցին զարգացնող, տարաբնույթ, հետաքրքիր,  ինքնաշեն խաղալիքներ  ու շատ ոգևորված խաղացին՝ առանց ձանձրանալու։ Խաղի հազար տեսակ կա՝ ֆիզիկական, ստեղծարար, էմոցիոնալ, թվային ու մտավոր  և այլն։ Ուստի, այն  կարևոր է երեխայի մոտ ավելի շատ հմտություններ ձևավորելու համար:  Եվ յուրաքանչյուր սանի պատրաստած խաղալիքը շատ հետաքրքիր է ստացվել ու ամենակարևորը՝ զարգացնող բնույթ ուներ։  Սաներից մեկը տնակ է պատրաստել և եղբոր հետ լավ ժամանակ է անցկացնում ու խաղում նրա մեջ, մյուսը զարգացնող խաղ էր պատրաստել և սովորում է թվերը հեշտությամբ և այլն։
Պատրաստում ենք ինքնաշեն խաղալիք տանը

Օր երրորդ․ Երրորդ օրը սաների մայրիկները պատմում են հետաքրքիր դեպքեր սաների մանկությունից կամ վերջերս տեղի ունեցած զավեշտալի պատմություններ նրանց մասնակցությամբ։ Օրինակ, Հայկը (նա, ով միշտ խմբասենյակում շեշտում է, որ ինքը «Հայկարամ» կամ Մարտիրոսյան Հայկն է) իր տարեդարձին, երբ ծնողները, երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, որոշել էին տանը նշել նրա ծնունդը, Հայկը՝ գտնվելով իր հարազատների մոտ, բոլորին հրավիրում է։ Նրա բոլոր հարազատներն էլ ապրում են միևնույն շենքում։ Ահա այսպիսի հետաքրքիր դեքպ Հայկից ։ Բացի այդ, «Միջինքի» գաթայի օրն էր և սաները օրվա առաջադրանքը կատարելուն զուգահեռ խոհանոցում պատրաստեցին «Միջինքի» գաթա, որի մեջ դրել էին կոպեկ ։ Իսկ վերջում այն հյուրասիրեցին, ընտանեկան ջերմ մթնոլորտում, սեղանի շուրջ հավաքված, ընտանիքի անդամներին։
•Հետաքրքիր դեպքեր սաների մասին պատմում են մայրիկները
•Պատրաստում ենք «Միջինք» գաթա

Օր չորրորդ․  Սաները, ոչ միայն այսօր, այլ ամեն առավոտ դուրս են գալիս բակ  կամ տանը մարզվում են, որպեսզի առողջ լինեն։ Իսկ դրանից հետո  անցնում են «Ռոդարիական» խաղերի, որի ժամանակ  անմիջական մասնակցություն ունեցան հենց ծնողները սաների հետ միասին։ Նրանք բազում հետաքրքիր ու զվարճալի խաղերի փաթեթ ներկայացրին։
Մարզական առավոտ և Ռոդարիական խաղեր տանը

 Օր հինգերորդ․Սաները, ըստ նախագծի, պետք է երգեին   մեր ազգային երգերից ՝ « Խնկի ծառ»,  Արև, արև, ե’կ ե’կ  կամ Զարկ բոլոճիկ։ Ուստի, բոլորը միայն հիշում էին Արև, արև, ե’կ ե’կ  երգը։ Նրանք օգտագործեցին խոհանոցային սպասքը, որպես երաժշտական գործիք և երգեցին մեծ սիրով։ Դա շատ լավ տարբերակ էր , որպեսզի չմոռանայի այդ երգերը։ Իսկ մեր սան Գագիկն ու իր եղբայրը, հենց այդ օրը կատարեցին բազմաթիվ հետաքրքիր ու տպավորիչ փորձեր տան պայմաններում։

•Երաժշտական ընտանիքը
•Բնագիտական փորձ

Անհատական  աշխատանքներ՝
•Ավանդական կլոր գաթա
•Միջավայրի խնամք և հեծանվավարություն։

Արձակուրդային շաբաթ
Մարտի 23-ից -27-ը արձակուրդի մեջ լինելով՝ մասնակցել եմ դաստիարակների գրավոր և բանավոր խոսքի սեմինարին, որի ընթացքում շատ հետաքրքիր ու ամենակարևորը՝ ուսուցանող թեմաներ ենք քննարկել խմբում։ Սեմինարը հնարավորություն տվեց մեզ նոր հմտություններ ձեռք բերելուն, այդ թվում նաև՝ ստեղծագործական մոտեցումներ։ Հանդիպումների ժամանակ գրագետ խոսելու կարողությունը պարտադիր պայման էր: Գեղեցիկ խոսել չի նշանակում խոսել բացառապես գրքային հայերենով: Գեղեցիկ բանավոր խոսքի կանոններն այլ են. դիմացին լսելու և չընդհատելու կարողություն, զրուցակցին անունով դիմելու սովորություն, հետևողական և տրամաբանորեն մտքերը շարադրելու, հստակ պատասխաններ տալու կարողություն: Մենք՝ դաստիարակներս, կիրառել ենք այս բոլոր կանոնները մեր սեմինարների ընթացքում։
Ընթերցանություն և վերլուծություններ.
•Մարիա Մոնտեսորի- Երեխայի տունը

•Զոն Հոլթ- Մանկան հաջողությունների երաշխիքը

•««ԾԻԾԱ՛Ղ» Վիլյամ Սարոյան» վերլուծություն

Եվ վերջում, կարող եմ հավելել. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը միակն է Հայաստանի Հանրապետությունում, որը շատ արագ ու առանց դժվարության կարողացավ կազմակերպել սաների կրթությունը՝ հեռավար առցանց ուսուցման մեթոդի միջոցով։ Շնորհիվ հեռավար ուսուցման՝  սաները սովորեցին ճիշտ  տնօրինել իրենց ժամանակը, արդյունքում չխափանվեց  կրթական գործընթացը։

Ներքևում նշված է 2-5 տարեկանների խնամքի և զարգացման բլոգի հղումը, որտեղ ներկայացված է յուրաքանչյուր դաստիարակի կազմած նախագծերը, կազմակերպված ֆլեշմոբը և այլ ծրագրեր՝

https://dastiarakner.wordpress.com/

Հեղինակ՝

Ես Մարիա Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին: Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր և տեղեկատվություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s