Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր

Հեռավար ուսուցում.ապրիլի նախագիծ

20200312_121322
Հեռավար- առցանց  ուսուցման կազմակերպման   հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ. Մի բաց նամակ ամենքին։

Անհատական պլան՝  Մարտի 30-ից ապրիլի 3-ի անհատական աշխատաժամանակ։

Զատիկ. Ձվախաղեր, խաղեր,
Ապրիլին տոնում են Զատիկը։ Այն պայծառ քրիստոնեական տոն է, որը ընտանիքների մեծ մասն անցկացնում է ընտանեկան միջավայրում, բնության գրկում կամ  իրենց սեփական պարտեզում ՝ ընկերների, ընտանիքի անդամների ընկերակցությամբ: Սովորաբար երեխաները մեծահասակների հետ հաճույքով են միանում այդ տոնին: Եվ երեխաներին ինչ-որ կերպ զվարճացնելու համար կարելի է պատրաստել զվարճալի և ուսանելի խաղեր և մրցումներ, որոնք թույլ կտան հանգստանալ և դիտել դրանք:
Այսպիսով,  Զատկի տոնիին ընդառաջ կազմվել է մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ի համար հեռավար ուսուցման կազմակերպման նախագիծ։

Նպատակ՝   սաների հիշողության, խոսքի, երևակայական  կարողությունների զարգացում՝ զանազան խաղերի, տեխնոլոգիական աշխատանքների միջոցով և ինքնակրթության կազմակերպում՝   հեռավար առցանց ուսուցման  շնորհիվ,  ըտանեկան միջավայրում։

Ժամանակահատվածը՝  մարտի 30-ից ապրիլի 3-ը,

Մասնակիցներ՝  Հյուսիսային դպրոց֊պարտեզի 2-4 տարեկան սաներ, ծնողներ,

Միջավայր՝ ընտանեկան միջավայր,

Զատիկը ամենապայծառ և կենսունակ կրոնական տոներից մեկն է: Զատիկը պետք է նշվի ընտանեկան շրջանակներում բոլոր սիրելիների և երեխաների հետ: Քրիստոնյա աշխարհն այս տոնը նշում է մեծ խանդավառությամբ, չէ՞ որ այս տոնը նոր կյանքի՝ Հարության խորհրդանիշն է… այն նաև մեզ ստեղծագործելու բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում։

Ծրագրային ընթացիկ աշխատանքների նկարագրություն՝
Օր առաջին.Տեխնոլոգիական աշխատանքներ- սաները  ընտանիքի անդամներից որևէ մեկի օգնությամբ թղթից պատրաստում են ճուտիկներ, իսկ հետո հենց սաներն  են դառնում ճուտիկներ, իսկ ինչպե՞ս։ Պետք է պատրաստեն թղթից ձվիկներ, որի մեջ կտեղադրեն իրենց ամենազվարճալի նկարներից մեկը։ Օրինակ այսպես՝

Օր երկրորդ. Զատկական խաղեր. Խաղում են սաները ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ։
Խաղ առաջին. «Գտեք ճուտիկը». Նման զվարճանքը կարելի է կազմակերպել ինչպես դրսում, այնպես էլ ձեր սեփական տանը: Անհրաժեշտ է պատրաստել գունավոր ձվեր,    քաղցրավենիք,  խաղալիք ճուտիկ  և թաքցնել այդ ամենը խաղալիք մեծ ձվի ներսում, այնուհետև այդ ձուն, այլ նմանատիպ ձվերի հետ, նունպես թաքցնել տան տարբեր անկյուններում։ Իսկ սաները պետք է փորձեն գտնել բոլոր ձվերը  և վերջում այդ ձվերից մեկի մեջ թաքնված ճուտիկին։

Խաղ երկրորդ. Խաղում են մայրիկը/ հայրիկը և սանը սեղանի վրա խաղում են ձվագլորոցի։ Նախ, պատրաստում են թղթից նապաստակներ տարբեր գույների, իսկ հետո ներկում ձվերը հենց այդ նույն գույների մեջ ու սկսում են գլորել դրանք իր գույնով թղթե նապաստակների վրա։ Օրինակ՝

Խաղ երրորդ. Այս խաղը սաները խաղում են ընտանիքի անդամների հետ միասին։ Օրինակ՝

Խաղ չորրորդ. Ձուդատարկոցի- կատարում ենք շնչառական վարժություն՝ դատարկելով ձվի ներսի  պարունակությունը։Օրինակ՝

Օր երրորդ. Բնագիտական փորձեր֊ սաները ձվով հետաքրքիր փորձեր են անում տանը։
Օրինակ՝

Երկրորդ փորձի համար հարկավոր է երեք հատ ապակե տարա, որոնցից մեկի մեջ լցվում է սովորական ջուր, մյուսի մեջ՝ երկու գդալ աղ և ջուր, իսկ վերջին տարայի մեջ՝ չորս գդալ աղ և ջուր։Օրինակ՝

Եվ վերջում մայրիկները դիտարկում են մեկ շաբաթ առաջ սաների ձեռքով աճեցրած ածիկը   և տալիս նրա կառուցվածքի հետ կապված տեղեկություն։

Օր չորորրդ. Զատկական երգեր, ասիկներ սաների կատարմամբ։ Զարկ բոլոճիկ
Զատկական ասիկներ՝

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:

Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատիկ է, նավակատիկ է, չամչեհատիկ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Հավը կուտե հատիկ, հատիկ, ծով ձմեռեն կելնե Զատիկ:

Զատկական միասնական ասիկ.
Զատիկ, Զատիկ, նավակատիկ,
Արի, նստի մեր տան մոտիկ,
Իմ հեր քե կանի ուր լաճիկ,
Իմ մեր քե կանի ուր հարսիկ,
Ես քե կուտամ իմ խաս գուլպեն,
Արի, խեր բեր մեր տան վրեն:

Օր հինգերորդ. Ծառազարդար և այլընտրանքային նկարչություն։ «Ձուդատարկոցի» խաղից հետո սաները սկսում են, տարբեր գույներով՝ վրձնի օգնությամբ, ներկել դատարկ ձվերը, իսկ հետո սարքում կախազարդ ու կախում ծառից, բացի այդ, ծառից կախում են նաև առաջին օրվա պատրաստած ճուտիկները և ձվիկները՝ իրենց նկարներով։  Այս բոլորը պատրաստում են զատիկի  սեղանի համար, որպեսզի էլ ավելի գեղեցիկ  ու հետաքրքիր տեսք ունենա  տոնական սեղանը։

пасхальные-украшения-42

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

Բանավոր և գրավոր խոսքի մշակույթ- ընթերցանություն, սեմինարներ, վերլուծություններ։

Հեղինակ՝

Ես Մարիա Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին: Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր և տեղեկատվություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s