Posted in Հաշվետվություն

Հաշվետվություն մարտի 30-ից ապրիլի 3-ը

Շարունակվում է մեր  հեռավար առցանց ուսուցումը և այս անգամ հիմնական թեման նախագծի «Զատկի» տոնին էր նվիրված։ Նախ,  մի փոքր ներկայացնեմ, թե որտեղի՞ց է առաջացել «Զատիկի» տոնը։ Նախաքրիստոնեական շրջանում Զատիկը հեթանոսական տոն էր: Հին անգլոսաքսերը գարնան գալուստը նշում էին աղմկալից տոնակատարություններով` նվիրված սերնդագործության և գարնան իրենց աստվածուհուն` Իսթրային, ում երկրային խորհրդանիշները ճագարը և ձուն էին: Անգլո-սաքսերը երկրպագում էին իրենց աստվածուհուն ճագարի միջոցով: Մեր թվարկության երկրորդ դարում քրիստոնյա միսիոներները սկսեցին քարոզել հյուսիսային ցեղերի շրջանում և փորձեցին դարձնել նրանց քրիստոնեական հավատի: Հեթանոսական Իսթրա աստվածուհու տոնը համընկնում էր տարվա այն ժամանակահատվածին, երբ քրիստոնյաները նշում են Քրիստոսի Ս. Հարության տոնը: Ուստի, ճիշտ կլիներ տոնը փոփոխելով դարձնել քրիստոնեական, քանի որ քրիստոնյաների թիվը գնալով ավելանում էր: Ժամանակի հետ Զատկին առնվող շատ տարբեր ավանդույթներ, որոնց ակունքները թե՛ նախաքրիստոնեական և թե՛ քրիստոնեական կրոններն էին, մոռացվեցին: Այսպես, թե այնպես` զատկական բոլոր ավանդույթները ողջունում են կյանքի վերածնունդ խորհրդանշող գարնան գալուստը:
Այսպիսով, կազմեցինք նախագիծ մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ը, որը նվիրված էր «Զատկի» տոնին։ Նախագծում ներառված էր  «Զատկին» առնչվող  տեխնոլոգիական աշխատանքներ, այլընտրանքային նկարչություն, ռոդարիական և զատկական խաղեր, երգեր ու ասիկներ։

Ամբողջ շաբաթվա գործունեության արդյունքները
Օր առաջին.
Զատկի տոնին ընդառաջ՝ սաները տեխնոլոգիական աշխատանքներ արեցին ընտանեկան միջավայրում։ Նրանք  ընտանիքի անդամներից օգնությամբ թղթից պատրաստեցին ճուտիկներ, իսկ հետո հենց  իրենք դարձան ճուտիկներ, իսկ ինչպե՞ս։    Նրանք պատրաստեցին  թղթից ձվիկներ, որի մեջ տեղադրեցին իրենց ամենազվարճալի ու գեղեցիկ նկարներից մեկը։ Եվ վերջում ստացվեց շատ հետաքրքիր կախազարդ «Ծառազարդի» համար։
Զատկի տոնին ընդառաջ

Օր երկրորդ.  Սաները իրենց ընտանիքի անդամների հետ միասին հետաքրքիր ռոդարիական խաղ խաղացին, իսկ վերջում ձուդատարկոցի մրցույթ կազմակերպեցին՝ մրցելով քույր կամ եղբոր հետ, թե ո՞վ ավելի  շուտ այն կդատարկի։  Խաղը բարոյական դաստիարակության կարևորագույն միջոց է: Բացի այդ, որքան քիչ վերահսկվի ու կառուցվածքային դառնա խաղը, այնքան այն ավելի հետաքրքիր կլինի սաների  համար: Ազատ ու ինքնակառավարվող խաղը սաներին ուժ է հաղորդում՝ զարգացնելով նրանց ինքնավստահությունը, երևակայությունը, որը սահմաներ չունի, միտքը և  իհարկե տալիս է ինքնուրույնություն:
Ռոդարիական և զատկական խաղեր

Օր երրորդ. Սեփական ձեռքերով հայթայթած տեղեկությունը սաները ավելի լավ ու երկար են մտապահում։ Հետաքրքիր փորձեր անելու  ընթացքում սաները  ստանանում են պատասխաներ որոշ բնական երևույթների մասին ու բավարարում իրենց ամեն ինչ իմանալու անհագ ցանկությունը։ Ուստի, երբ սաները  փորձեր արեցին  ձվով, սկսեցին վերլուծել տեղի ունեցած երևույթը ու շատ հետաքրքիր ձևով ներկայացնել իրենց տեսակետը՝ դրա հետ կապված։
Բնագիտական փորձ ձվով

Օր չորրորդ.  Ժողովրդական ստեղծագործությունները մի մեծ հարստություն են յուրաքանչյուր պետության համար, որը պետք է պահպանել ու փոխանցել գալիք սերունդներին, քանի որ դրանք իրենց մեջ խորհը փիլիսոփայություն, գաղափարներ, գիտելիքներ են պարունակում, հետևաբար, նաև բարձրագույն արժեք են ներկայացնում։ Ուստի,  սաները նախագծի շրջանակներում ներկայացրին Զատկի տոնի հետ կապված հետաքրքիր  ասիկներ ու երգեր։
Զատկական երգեր ու ասիկներ

Օր հինգերորդ. Սաները տարբեր գույներով՝ վրձնի օգնությամբ, ներկում են ձվերը, իսկ հետո սարքում կախազարդ ու կախում ծառից, բացի այդ, ծառից կախում են նաև առաջին օրվա պատրաստած ճուտիկները և ձվիկները՝ իրենց նկարներով։

Ընտանեկան նախագիծ.

Առցանց ուսուցման ընթացքում, բացի մեր կողմից կազմված նախագծերից, ծնողները, սաների հետ միասին, զուգահեռ հանդես եկան իրենց ընտանեկան նախագծերով, որում երևում էր ծնողների և սաների փոխհարաբերությունները, նրանց առօրյան,  նախասիրությունները, սիրելի զբաղմունքը և այլն։

Ընտանեկան նախագծերի փաթեթ՝

•Հայկի առցանց ընտանեկան նախագիծը
•Դավիթի ընտանեկան առցանց նախագիծը
•Մերուժանի ընտանեկան նախագիծը։

Ընթերցանություն և վերլուծություններ.
Դպիրյան ֆլեշմոբ`

•Կյանքի խնդիրները՝ որպես կրթության բովանդակություն. «հայելու» սկզբունքը
•  Սովորեցրեք ձեր սեփականը. Հեղինակ: Ջոն Հոլթ
Կրթությունը պիտի ստեղծագործական. Հեղինակ: Պյոտր Կապիցա լինի.

Ներքևում նշված է 2-5 տարեկանների խնամքի և զարգացման բլոգի հղումը, որտեղ ներկայացված է յուրաքանչյուր դաստիարակի կազմած նախագծերը, կազմակերպված ֆլեշմոբը և այլ ծրագրեր՝

https://dastiarakner.wordpress.com/

Հեղինակ՝

Ես Մարիա Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին: Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր և տեղեկատվություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s