Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր

Ապրիլի 13-ից -17-ի նախագիծը

ծիտ
Կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը

Շարունակվում է մեր հեռավար առցանց ուսուցումը և մենք, Նելի Արղությանի օգնությամբ,  կրկին կազմեցինք ապրիլի 13-ից մինչև 17-ը ընկած ժամանակահատվածի համար նախագիծ, որում պետք է ներառված լիներ ռոդարիական խաղեր, հեքիաթներ, այլընտրանքային նկարչություն և այլն։ Այսպիսով՝  նախագիծը պետք է այնպես կազմված լինի, որ թե´ ծնողների, թե´ սաների առօրյան հետաքրքիր ու հաճելի լինի, հատկապես այս օրերին։ Ուստի, ծնողների ներգրավվածությունը նախագծերին կարևոր է ինչպես սանի հմտությունների  բարելավման, այնպես էլ ծնողի-երեխա փոխհարաբերություններին։

Նախագիծ`

Անվանում՝  Հեռավար  ուսուցման աշխատանքային նախագիծ

Նախատեսված է՝  2֊4 տարեկան սաների համար

Մասնակիցներ՝   Հյուսիսային դպրոց֊պարտեզի 2-4 տարեկան սաները և իրենց ծնողները

Իրականացման տևողությունը՝  ապրիլի 13-17֊ը

Միջավայրը՝  ընտանեկան միջավայր, բակ

Նպատակը՝
Ապահովել սանի ինքնակրթությունը՝ մասնակցելով նախագծերի իրականացման գործընթացին ծնողի միջնորդությամբ։ Ինչի շնորհիվ  ծնողը ավելի մեծ ուշադրություն է հատկացնում սանի զգացմունքային և մտավոր զարգացման անհրաժեշտություններին։
Խնդիրները`
Գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական հմտությունների զարգացում։

Սպասվելիք արդյունքներ՝
Մարզական, բակային խաղերի  հրապարակում,  ռադիո և տեսանյութերի ստեղծում, իսկ արդյունքում ծնողը դառնում է ավելի հոգատար, ավելի նվազ խիստ սանի հանդեպ, ավելի շատ է գնահատում նրա ընդունակությունները և  շատ ժամանակ է անցկացնում իր երեխայի հետ։

Ծրագրային ընթացիկ աշխատանքներ՝

Օր առաջին. Մարզական և ռոդարիական խաղեր. Առհասարակ, խաղերը երեխայի առօրյայի անբաժանելի մասն են կազմում, քանի որ դրանց միջոցով նրանք  զվարճանում ու լավ ժամանակ  են անցկացնում՝ իրենց ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ խաղալով։ Հետաքրքիր ու զվարճալի խաղերին  հաճույքով են մասնակցում, թե՛ սաները, թե՛ նրանց ծնողները: Խաղերը խթանում են ստեղծարարությունն ու փոխգործակցությունը և կարևոր դեր են խաղում նրանց մտավոր և սոցիալական զարգացման գործում: Խաղի ժամանակ սահմանված կանոններին ենթարկվելը և հրահանգներին հետևելը, զարգացնում են ոչ միայն սանի կարգապահութունը, այլ նրա անկախությունը և ինքնուրույնությունը: Խաղերի  օրինակները ներքևում՝
Խաղ առաջին. Տան ցանկացած հատվածում կամ բակում կարող եք  խաղալ այս խաղը՝ պարանի վրա ամրացնելով տարբեր նյութերով լցված փուչիկները, որոնք սաները պետք է փորձեն աչքերը փակ պայթեցնել։

Խաղ երկրորդ. Հատակին պետք է դնել փուչիկները, կրկին  տարբեր նյութերով լցված, իսկ սաները պետք է փորձեն պայթեցնել դրանք ՝ նստելով դրանց վրա կամ ոտքով ։

Խաղ երրորդ. Այս խաղը սաները կարող են խաղալ ընտանիքի մյուս անդամների հետ միասին։ Նրանք կարող են մրցել, թե ով շատ ու արագ կհավաքի փուչիկները և վերջում, նորից մրցույթ փուչիկներով։ Օրինակ՝

Խաղ չորրորդ.  Ջրային խաղ տանը։ Օրինակ՝

Օր երկրորդ. Այլընտրանքային նկարչություն.Սաները նկարում են վրձնով, ձեռքերով կամ հյութ խմելու ձողիկի օգնությամբ ։ Օրինակ՝

Օր երրորդ. Հովհաննես Թումանյանի կամ Ղ. Աղայանի հեքիաթների ընթերցում, իսկ հետո  պատմելով, բեմադրելով կամ ստվերախաղի միջոցով՝ ներառելով ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Օրինակ՝

Օր չորրորդ. Տեխնոլոգիական աշխատանք։ Սաները իրենց ձեռքերով պետք է պատրաստեն հետաքրքիր ու զարգացնող ինքնաշեն խաղալիք։ Օրինակ՝

Օր հինգերորդ. Բնագիտական փորձեր. Փորձեր անելու  ընթացքում սաները  ստանանում են պատասխաներ որոշ բնական երևույթների մասին ու բավարարում իրենց ամեն ինչ իմանալու անհագ ցանկությունը։ Փորձերի օրինակներ՝

 

Հեղինակ՝

Ես Մարիա Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին: Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր և տեղեկատվություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s