Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում

Ապրիլի 13-ից-17-ի ամփոփում

2333b42f-368f-49e7-a6af-65597cf504fc.jpeg

Խմբագրված չէ

Հեռավար ուսուցումն առանձնանում է իր յուրօրինակությամբ. սաները  մասնակցում են տանից  ծնողների օգնությամբ` շաբաթվա կտրվածքով որոշակի ժամեր անցկացնելով հեռավար ուսուցման հարթակում և կատարելով մեր նախագծերում ներառված առաջադրանքները։ Այն շատ կարևոր դեր է խաղում ընտանիքում ծնող–երեխա դրական հարաբերությունների կառուցման, ծնողների հոգատարության, երեխայի հանդեպ ուշադրության  գործում, քանի որ ծնողների սերն, ջերմ վերաբերմունքը ու քնքշանքը նրա զարգացման համար կարևոր նախապայման են:Ուստի մենք կրկին Նելի Արղությանի օգնությամբ կազմեցինք ապրիլի 13-ից մինչև 17-ի հեռավար ուսուցման նախագիծ, որում  ներառված էին բակային և ջրային խաղեր, տեխնոլոգիական աշխատանքներ, Ղ. Աղայանի կամ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից՝ սաների ընտրությամբ և այլն։ Նպատակը այս նախագծի՝ ինչպես կրթահամալիրի մանկապարտեզում , այնպես էլ տանը սաները շարունակեն իրենց ինքնակրթությունը, այս պարագայում ծնողների օգնությամբ՝ հիմնվելով մեր կազմած նախագծերի վրա։

Ամբողջ շաբաթվա գործունեության արդյունքները՝
Օր առաջին.
Երեխաներն առհասարակ շատ են սիրում խաղալ հետաքրքիր ու զվարճալի խաղեր, դրանք նրանց առօրյայի գերակշիռ մասն են կազմում։ Ուստի որոշեցի աշխատանքային շաբաթն սկսել մարզական գունագեղ խաղերի առաջադրանքներով, որոնք նախօրոք ուղարկեցի ծնողներին։Եվ նրանց օժանդակությամբ ու միջնորդությամբ սաները կարողացան իրենց օրվա մի փոքր մասը տրամադրել այդ խաղերի իրականացմանը։ Բոլոր այդ խաղերը ոչ միայն օգտակար են և զարգացնող, այլ նաև ճանաչողական  են  և ցուցադրում են իրական աշխարհ, առարկաներ, որոնց հետ բախվում են ամեն օր սաները։
Ջրային և ռոդարիական խաղեր

Երկրորդ օր.
Օրվա առաջադրանքը սաների ամենասիրելի զբաղմունքներից մեկն էր՝ նկարչությունը, այն էլ՝ այլընտրանքային։ Այն շատ հեշտ առաջադրանք է և շատ կարևոր նշանակություն ունի մեր սաների ֆիզիկական, հոգեբանական և մտավոր հմտությունների զարգացման գործում։
Այլընտրանքայի նկարչություն

Օր երրորդ.
Հեքիաթների հիմնական նպատակն է զարգացնել երեխայի երևակայությունը և ստեղծագործական պոտենցիալը։ Այն ընդլայնում են երեխայի բառապաշարը, օգնում են ճիշտ և տրամաբանական խոսք կազմել: Բացի այդ, սաների առօրյայի մաս է կազմում նաև երգելը, պարելը։
Երգասաց սաները

Օր չորրորդ.
Տեխնոլոգիական աշխատանքի օրն է։ Սաներն իրենց ձեռքերով սիրում են պատրաստել հետաքրքիր ու զարգացնող ինքնաշեն խաղալիքներ, քանի որ իրենց ձեռքով պատրաստածով ավելի հաճույքով են խաղում, քան մնացած խաղալիքներով։
Սաների առօրյայի մաս կազմող ինքնաշեն խաղալիքներ

Օր հինգերորդ. Բնագիտական փորձերի օրն էր ։ Փորձեր անելու ընթացքում սաներն ստանում են պատասխաններ որոշ բնական երևույթների մասին ու բավարարում իրենց՝ ամեն ինչ իմանալու անհագ ցանկությունը. տպավորիչ փորձեր էին։             Բնագիտական փորձեր

Մեր սաները շատ շնորհալի են ու խելացի։ Օրինակ սան Զառան  այս շաբաթվա ընթացքում հանդես եկավ իր ընտանեկան նախագիծով։ Դիտե՛ք փոքրիկ հրեշտակի պարը՝

Ներքևում նշված է 2-5 տարեկանների խնամքի և զարգացման բլոգի հղումը, որտեղ ներկայացված է յուրաքանչյուր դաստիարակի կազմած նախագծերը, կազմակերպված ֆլեշմոբը և այլ ծրագրեր՝

https://dastiarakner.wordpress.com/

 

Հեղինակ՝

Ես Մարիա Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին: Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր և տեղեկատվություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s