Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր

Ապրիլի 27-ից մայիսի 1-ի նախագիծ

 

4fe0cb526c6311cca87c510375861164_w870_h390Հեռավա-առցանց ուսուցումը արդեն դարձավ սովորական երևույթ մեր առօրյայում։ Հեռավար ուսուցման ընթացքում մեր սաները ցուցադրում ու անում են այնպիսի բաներ, որ առաջ անհայտ էին մեզ՝ դաստիարակներիս համար, այսինքն, այս հարթակը հնարավորություն է տալիս սաներին նախագծերում ներառված առաջադրանքների հիման վրա ստեղծագործական հմտություններ ձևավորել ու զարգացնել, որոնք իրենց հերթին նպաստում են սաների ինքնադրսևորմանը։ Այսպիսով, ապրիլի 27-ից մայիսի 1-ի համար նախատեսված նախագծում ներառել եմ մարզական և ռոդարիական խաղեր՝ հետաքրքիր, զվարճալի ու ամենակարևորը՝ զարգացնող, ինչպես նաև՝ հեքիաթներ, այլընտրանքային նկարչություն , ընտանի կենդանիների խնամք և այլն։

Նախագիծ

Անվանում՝ «Հեռավար ուսուցման նախագիծ»
Նախատեսված է՝ 2-4 տարեկան սաների համար
Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկան սաներ և ծնողներ
Իրականացման տևողությունը՝  ապրիլի 27-ից մինչև մայիսի 1
Միջավայրը՝ ընտանեկան միջավայր, բակ

Նպատակը՝
Նպաստել՝

● ծնողի-դաստիարակ միասնական համագործակցության ամրապնդմանը,

●սաների երևակայական, խոսքի ու մտավոր կարողությունների ձևավորմանը, ինչպես նաև զարգացմանն ու պահպանմանը։

Խնդիրները`

●Կազմակերպել բոլոր սաների ներգրավվածությունը հեռավար ուսուցման նախագծերին։

● Ապահովել հետաքրքիր, զվարճալի ու հաճելի օր սաների ու ծնողների համար։

Սպասվելիք արդյունքներ՝

Այս ամենի շնորհիվ ծնողը դառնում է ավելի հոգատար և ջերմ՝ ընտանեկան միջավայրում ցուցաբերելով նման վերաբերմունք սանի հանդեպ և դա ի շնորհիվ մեր կազմած նախագծերի և հենց իրենց անմիջական մասնակցությամբ ու ներգրավվածությամբ։ Այսպիսով՝ արդյունքը հեռավար ուսուցման այն է, որ ծնողները գրեթե հիմնականից ավելի շատ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ։

 

Ծրագրային ընթացիկ աշխատանքներ՝

Օր առաջին. Մարզական առավոտ և ռոդարիական խաղեր

Խաղը կարելի է խաղալ ավելի քան 7 եղանակով` զարգացնելով երեխայի մտածողությունը, հիշողությունը, ուշադրությունը, տեսատարածական պատկերացումները, խոսքը և երևակայությունը։ Ուստի սաները մարզվելուց հետո կարող են նաև խաղալ հետաքրքիր ու զվարճալի խաղեր։ Օրինակ՝
 Խաղ 1. «Քայլիր ինչպես արջուկը»

Առաջարկեք երեխային տարբեր կենդանիների քայլքով քայլել. օրինակ ինչպես արջուկ՝ ձեռքերն ու ոտքերն իրարից հեռու դրված, ինչպես նապաստակ՝ թռկչոտելով, ինչպես ձիուկ՝ ոտքերը բարձրացնելով։ Քայլեք ոտնաթաթերի վրա, կրունկների վրա, վազեք, ծիտիկների նման թռչկոտեք՝ թևերը կողքեր տարածած թափահարելով։

 Խաղ 2. «Հեղուկ ներծծող       սպունգը»
Հարկավոր են երկու ամաններ և սպունգ: Մի ամանի մեջ լցնում ենք ջուր և սպունգի օգնությամբ տեղափոխում ջուրը մյուս ամանի մեջ:

Խաղ 3. «Կոտրել    սառույցը»
Պետք է թափանցիկ, մեծ տարայի մեջ ջուր լցնել ու մեջը գցել փոքր խաղալիքներ և դնել սառցեխցիկի մեջ՝ սառչելու։ Սառելուց հետո դուրս հանեք ու  այն բակ տարեք, որից հետո տվեք անվտանգ առարկա սաների ձեռքը, որպեսզի նրանք կարողանան կոտրել սառույցը և դուրս բերել իրենց խաղալիքները։

Օր երկրորդ. Խնամում ենք մեր   ընտանի  կենդանիներին

Ընտանի կենդանիները նպաստում են երեխայի ֆիզիկական զարգացմանը: Երբ երեխան խաղում է կենդանու հետ, նա մշտապես գտնվում է շարժման մեջ, ինչը չի կարող դրական ազդեցություն չունենալ երեխայի ֆիզիկական զարգացմանը: Կենդանիների հետ հաղորդակցվելը վերացնում է երեխայի սթրեսը, ագրեսիան: Ընտանի կենդանին օգնում է երեխային շրջակա աշխարհը ճանաչելու, ուստի շատ լավ առիթ է, որ սաները   ցույց տան, խաղան և խնամեն  իրենց ընտանի կենդանիներին։

Օր երրորդ. Երեխաները հագնվում ու լվացվում են ինքնուրույն և օգնում ընտանիքին սեղան գցել

Սաները կարող են  օգնել մայրիկներին/հայրիկներին, պարզ բաներ անել, օրինակ, սեղան գցել, սնունդը դնել սեղանին և այլն: Դա ընտանեկան ընթրիքն ավելի հետաքրքիր կդարձնի: 3-4 տարեկանում երեխաները շատ են սիրում իրենց մեծերի տեղը դնել։ Ուտելուց հետո երեխային խնդրեք ափսեները տանել ու դնել լվացարանի մեջ, մաքրել սեղանը, և այլն: Դա նրա մոտ մաքրասիրություն կսերմանի, իսկ վերջում՝ գովեք նրա կատարած աշխատանքը։

Օր չորրորդ. Այլընտրանքային նկարչություն

Մակարոնները կարելի է օգտագործել ստեղծագործելու համար։ Հաշվի առնելով, որ դրանք ունեն զանազան ձևեր, դրանցից կարելի է պատրաստել գեղեցիկ վզնոցներ, զարդեր։

Բանջարեղենային կնիքներ

Բանջարեղենները կարող են ոչ միայն սնունդ լինել, այլ դրանց օգնությամբ կարելի է նաև այլընտրանքային նկարչություն անել։ Օրինակ՝ կարտոֆիլից կարելի է կտրատել տարբեր կնիքների, դրանք ներկի մեջ մտցնել և տպել թղթի վրա։

Կտրած նեխուրի պոչերից կարելի է գեղեցիկ վարդ   ստանալ։

vard

Ծովը շշում

Թափանցիկ պլաստիկե շշի մեջ ջուր լցրեք, ավելացրեք մի փոքր սննդային կապույտ ներկ, փոքրիկ խեցիներ, ծովային խաղալիք ձկներ, աստղիկներ և այլն։ Վերջում ջրի մեջ մի երկու կաթիլ ձեթ ավելացրեք, փակեք շշի կափարիչը, խառնեք և արդեն կարելի է հետևել «ծովային կյանքին»։

shish1_wm

Օր հինգերորդ. Հեքիաթներ 

Սաների հետ միասին ծնողները դիտում են՝ հայկական հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր և դիտելու ընթացքում նկարում են նրանց մեկնաբանությունները՝ մուլտֆիլմի հերոսների, ստեղծված իրավիճակների վերաբերյալ։

Ջերմոց-լաբորատորիա

Այս օրերին շատ լավ հնարավորություն է, որ սաները  աճեցնեն բույսեր և անձամբ զբաղվեն նրանց մշակմամբ։ Նրանք կարող են տանը աճեցնել ցանկացած բույս այս շաբաթ, իսկ  հետո ուշադիր հետևել նրանց աճելու գործընթացին։ Այսպիսով, սաները կունենան իրենց սեփական, փոքրիկ ջերմոցը։

Հեղինակ՝

Ես Մարիա Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին: Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր և տեղեկատվություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s