Posted in Հաշվետվություն, Հեռավար ուսուցում

Հաշվետվություն.ապրիլ

Հեռավար ուսուցումն ընտանեկան միջավայրում իրականացնելու համար առաջին պայմանը թերևս այն է, որ կազմենք այնպիսի նախագծեր և դրանում ներառենք այնպիսի առաջադրանքներ, որոնք առաջին հերթին հեշտությամբ, առանց դժվարությունների սաները կկատարեն, իսկ երկրորդ՝ զարգացնող, նոր հմտություններ ու կարողություններ ձեռք բերելու և դրանք պահելու լավագույն ձևերը դառնան։ Բացի դրանից, հնարավորություն է տալիս թե՛ ծնողներին, թե՛ սաներին ստեղծված իրավիճակում չձանձրանալ տանը՝ երկար մնալով, պահել մեզ հետ կապը, ինչի շնորհիվ սաները չեն հասցնում կարծես մոռանալ՝ ինչպես էր անցնում իրենց առօրյան պարտեզում, այլ կերպ ասած՝ պարտեզը տեղափոխվել է ընտանիք։ Այսպիսով՝ ապրիլ ամիսը անձրևոտ էր, սակայն դա մեր սեբաստացի ընտանիքներին չխանգարեց իրականացնել մեր կողմից կազմված նախագծերն ապրիլ ամսվա համար, իհարկե, իրենց կարծիքը, մտքերը ու առաջարկները հաշվի առնելով։
Մարտի 30–ից մինչև ապրիլի 3–ը նախատոնական շաբաթ էր, քանի որ սաներն իրենց ընտանիքների հետ պատրաստվում էին «Զատկի» տոնին։ Տոնին ընդառաջ՝ սաները տեխնոլոգիական աշխատանքներ են անում ընտանեկան միջավայրում, հետաքրքիր ռոդարիական խաղեր խաղում, իսկ վերջում չմոռացան ավանդական ձուդատարկոցի մրցույթ կազմակերպել, որոնցով գեղեցիկ ու յուրօրինակ կախազարդեր պատրաստեցին։ Բացի դրանից՝ շաբաթվա ընթացքում սաները իրականացրին հետաքրքիր փորձեր, և ընթացքում տպավորությունը մեծ էր, քանի որ նրանք ստացան պատասխաններ որոշ բնական երևույթների մասին, որ չգիտեին։ Բնագիտական ու քիմիական փորձերը հնարավորություն են տալիս նրանց նորանոր երևույթներ բացահայտելու, ինչն ազդում է սաների աշխարհընկալման վրա։ Այս շաբաթվա նախագծի շրջանակներում ներկայացրին նաև «Զատիկ» տոնի հետ կապված հետաքրքիր ասիկներ ու երգեր։
Հաշվետվություն մարտի 30-ից ապրիլի 3-ը

Ապրիլի 13-ից մինչև 17-ը
կրկին Նելի Արղությանի օգնությամբ կազմեցինք հեռավար ուսուցման նախագիծ, որում ներառված էին բակային և ջրային խաղեր, տեխնոլոգիական աշխատանքներ, Ղ. Աղայանի կամ Հովհաննես Թումանյանի հեքիաթներից՝ սաների ընտրությամբ, բնագիտական փորձեր և այլընտրանքայի, հետաքրքիր նկարչություն։ Այս շաբաթ, բացի կազմած նախագծից, սաներից շատերը ներկայացան իրենց ընտանեկան նախագծերով, այդ թվում նաև ես։ Ես նույնպես մասնակից դարձա և ներկայացրեցի իմ կողմից կազմած խաղերի ֆլեշմոբ՝ որպես տեսադաս սաների համար։
Ապրիլի 13-ից-17-ի ամփոփում

Ապրիլի 27-ից մայիսի 1-ի համար նախատեսված նախագծում ներառել էի մարզական և ռոդարիական խաղեր՝ հետաքրքիր, զվարճալի ու ամենակարևորը՝ զարգացնող, ինչպես նաև՝ հեքիաթներ, այլընտրանքային նկարչություն, ընտանի կենդանիների խնամք և այլն։ Նշեմ, որ ցանկացած առաջադրանքի համար պարտադիր ուղարկում եմ օրինակներ, որպեսզի ավելի մատչելի ու հեշտ դարձնեմ դրանց իրականացումը սաների կողմից։
27.04-01․05 շաբաթվա ամփոփում

Նշեմ նաև այն փաստ, որ սաները ազատ և ինքնուրույն են, թե՛ ինքնակրթության հարցերում, թե՛ կրթահամալիրի շրջանակներում, ուստի այս հեռավար-առցանց ուսուցման ընթացքում նույն մեթոդով շարունակեցինք աշխատել ծնողների ու սաների հետ։ Ծնողական սերը այս շրջանակում ավելի մեծացավ սաների նկատմամբ, քանի որ հնարավորություն ունեցան շատ ժամանակ տրամադրել նրանց։ Ծնողական սերն ու հոգատարությունը հիմքն են նրանց ապագայի։ Այն տալիս է սաներին պաշտպանվածության զգացողություն, ինքնավստահություն, ինչպես նաև՝ ուժ դիմակայելու կյանքի դժվարություններին: Այսպիսով՝ նպատակը բոլոր նախագծերի՝ ինչպես կրթահամալիրի մանկապարտեզում, այնպես էլ տանը սաները շարունակեն իրենց ինքնակրթությունը, առանց որևէ խոչընդոտի ու դժվարությունների։

Ընտանեկան նախագծեր

Սաները ներկայացնում են իրենց ընտանեկան նախագծերը՝
•Մերուժանի ընտանեկան նախագիծը
•Հայկի առցանց ընտանեկան նախագիծը
•Դավիթի ընտանեկան առցանց նախագիծը

Սեմինար պարապմունքներ

Տեղեկացնում եմ նաև այս ամսվա նախագծերին մասնակցած սաների թիվը և նրանց մասնակցությամբ տեսանյութերի քանակը՝
●Նախագծերին մասնակցած սաներ՝ 19 հոգի
●Տեսանյութերի քանակը՝ 64։

Հեղինակ՝

Ես Մարիա Մկրտչյանն եմ, ծնվել եմ 1996 թվականի դեկտեմբերի 3-ին: Բարի գալուստ իմ մեդիատիրույթ, որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող նյութեր և տեղեկատվություն։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s