Posted in Խոսքի մշակույթ

Երեխաները և իրենց շրջապատող միջավայրը

timthumb

Ծնողի դերը երեխայի կյանքում

Շրջապատող միջավայրը բազմակողմանիորեն է ազդում երեխաների վրա։ Հետևաբար, ուսումնասիրելով բնությունը և խաղալով նրա մեջ՝  երեխան սկսում է սիրել նրան։ Օրինակ՝  երեխաների շփվելը ու խաղալը կենդանիների հետ,  նրանց խնամելը, կերակրել այս բոլորը նպաստում են բարի, հոգատար մարդու դաստիարակությանը։ Շարունակել կարդալ “Երեխաները և իրենց շրջապատող միջավայրը”

Posted in Խոսքի մշակույթ

Մարտի 16֊20֊ի հեռավար ուսուցման պատում

20200312_105412«Կորոնա» և հեռավար ուսուցում
Կրթական համակարգը, կրկին խաթարվեց «Կորոնավիրուսի» տարածման պատճառով։ Դրանք  վիրուսնեիր մեծ ընտանիք են, որոնցից շատերը վարակում են կենդանիներին, սակայն որոշներն կարող են կենդանիներից փոխակերպվել (փոխվել, վերածվել) նոր մարդկային կորոնավիրուսի, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ։ Հենց այդ պատճառով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, մեկ շաբաթ աշխատելուց հետո, նորից անցավ հեռավար ուսուցմանը։
Եվ մենք՝ դաստիարակներս Նելի Արղությանի օգնությամբ կազմեցինք  մարտի 16-20-ը ընկած ժամանակահատվածի համար հեռավար ուսուցման նախագիծ, որում պետք է ներառված լիներ՝ Շարունակել կարդալ “Մարտի 16֊20֊ի հեռավար ուսուցման պատում”

Posted in Խոսքի մշակույթ

Անցանկապատ կրթություն

Այսօր իրականացրի սոցիալական հարցում «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկան սաների ծնողների հետ: Հարցումը վերաբերում էր կրթահամալիրի և հարակից պարտեզի միջև ցանկապատատ անցկացնելու հիմնախնդրին: Ես ծնողներին տվեցի մի շարք հարցեր, ու հնչեցին գրեթե միանման կարծիքներ: Շարունակել կարդալ “Անցանկապատ կրթություն”

Posted in Խոսքի մշակույթ

Օշո «Բացի քեզանից» ( վերլուծություն)

Անկախ ամեն ինչից` փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել այն ամենը, ինչ տեղի կունենա ձեզ հետ: Եթե ինչ որ մեկը ձեզ վիրավորում է, ընդունեք առանց արձագանքելու և հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Հանկարծ դուք սկսում եք զգալ էներգիայի հոսք, որը առաջներում երբեք չեք զգացել: Երբ որևէ մեկը ձեզ վիրավորում է, սովորաբար, թուլություն եք զգում, դուք կորցնում եք հանգստությունը և սկսում եք մտածել ինչպես այդ մեկից վրեժխնդիր լինել: Այդ մարդը կեռիկի նման կպչուն է ձեզնից, և դուք սկսում եք շրջաններ գծել նրա շուրջբոլորը: Օրեր, գիշերներ, ամիսներ, տարիներ շարունակ դուք չեք կարողանում քնել և վատ երազներ եք տեսնում: Լինում է, երբ մարդիկ մի ինչ-որ ապուշ անհեթեթության պատճառով իրենց ամբողջ կյանքն են կորցնում, ինչ է թե ինչ-որ մեկը վիրավորել է իրենց: Շարունակել կարդալ “Օշո «Բացի քեզանից» ( վերլուծություն)”