Անհատական աշխատաժամանակ Մարտի 30-ից ապրիլի 3-ի անհատական աշխատաժամանակ։
Աննայի ակնոցը

Աննայի մայրիկը՝ Տաթևը ներկայացնում է Աննայի պահանջը։
Աննա ասում է․- Ինձ ակնոցներ են պետք։
Մայրիկ հարցնում է նրան․- Ինչու՞ են ակնոցներ քեզ պետք։
Աննան․-Որովհետև, երբ ես փակում եմ իմ աչքերը, ես ոչինչ չեմ տեսնում․․․
Հեռավար ուսուցում.ապրիլի նախագիծ

Հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ. Մի բաց նամակ ամենքին։
Անհատական պլան՝ Մարտի 30-ից ապրիլի 3-ի անհատական աշխատաժամանակ։
Զատիկ. Ձվախաղեր, խաղեր,
Ապրիլին տոնում են Զատիկը։ Այն պայծառ քրիստոնեական տոն է, որը ընտանիքների մեծ մասն անցկացնում է ընտանեկան միջավայրում, բնության գրկում կամ իրենց սեփական պարտեզում ՝ ընկերների, ընտանիքի անդամների ընկերակցությամբ: Սովորաբար երեխաները մեծահասակների հետ հաճույքով են միանում այդ տոնին: Եվ երեխաներին ինչ-որ կերպ զվարճացնելու համար կարելի է պատրաստել զվարճալի և ուսանելի խաղեր և մրցումներ, որոնք թույլ կտան հանգստանալ և դիտել դրանք:
Այսպիսով, Զատկի տոնիին ընդառաջ կազմվել է մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ի համար հեռավար ուսուցման կազմակերպման նախագիծ։ Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում.ապրիլի նախագիծ”
Մարտ ամսվա հաշվետվություն
- Մարտի 2-6-ի հաշվետվություն՝ Հեռավար ուսուցման պատում֊հաշվետվություն
- Մարտի 16-20-ի հաշվետվություն՝ Մարտի 16-20-ի հաշվետվություն
- Մարտի 23-27-ի հաշվետվություն՝ Մարտ ամսվա հաշվետվություն
Մարտ ամսվա հաշվետվություն

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ
«Կորոնա» և հեռավար ուսուցում
Կրթական համակարգը, կրկին խաթարվեց «Կորոնավիրուսի» տարածման պատճառով։ Դրանք վիրուսնեիր մեծ ընտանիք են, որոնցից շատերը վարակում են կենդանիներին, սակայն որոշներն կարող են կենդանիներից փոխակերպվել (փոխվել, վերածվել) նոր մարդկային կորոնավիրուսի, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ։ Հենց այդ պատճառով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, մեկ շաբաթ աշխատելուց հետո, նորից անցավ հեռավար ուսուցմանը։
Եվ մենք՝ դաստիարակներս Նելի Արղությանի օգնությամբ կազմեցինք մարտի 2֊6, 16-20 և 23֊27֊ը ընկած ժամանակահատվածի համար հեռավար ուսուցման՝
•Մարզական պարապունքներ
•Տեխնոլոգիական աշխատանքներ
•Խոհանոցային աշխատանքներ
•Երգեր ու խաղիկներ
•Միջավայրի խնամք և այլն։ Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”
Բնագիտական փորձ

Գագիկն ու Ֆելիքսը տան պայմաններում իրականացնում են բնագիտական փորձեր։ Դա նրանց մոտ շատ լավ է ստացվում։ Շարունակել կարդալ “Բնագիտական փորձ”
Երաժշտական ընտանիքը
Օր հինգերորդ.Սաները երգում ու նվագում են մեր ազգային երգերից ՝ « Խնկի ծառ», Արև, արև, ե’կ ե’կ կամ Զարկ բոլոճիկ։ Նրանք օգտագործում են խոհանոցային սպասքը, որպես երաժշտական գործիք և երգում մեծ սիրով։ Տեսե՛ք ստորև՝ Շարունակել կարդալ “Երաժշտական ընտանիքը”
Մարզական առավոտ և Ռոդարիական խաղեր տանը

Օր չորրորդ. Այսօր սաները իրենց առավոտը սկսեցին մարզանքով, որպեսզի առողջ լինեն, իսկ հետո անցան «Ռոդարիական» խաղերի։ Նրանք բազում հետաքրքիր ու զվարճալի խաղերի փաթեթ ներկայացրին։ Այդ փաթեթը տեղադրված է ներքևում. Շարունակել կարդալ “Մարզական առավոտ և Ռոդարիական խաղեր տանը”
Տեսադասեր
Հեռավար ուսուցման ընթացքում մենք՝ դաստիարակներս, ևս պատրաստում ենք հետաքրքիր նյութեր։ Պատրաստեցի կլոր ավանդական գաթա, իրականացրի շրջակա միջավայրի խնամք և այլն։ Շարունակել կարդալ “Տեսադասեր”
Հետաքրքիր դեպքեր սաների մասին պատմում են մայրիկները

Օր երրորդ։ Մայրիկները պատմում են հետաքրքիր դեպքեր սաների մանկությունից կամ վերջերս տեղի ունեցած զավեշտալի պատմություններ նրանց մասնակցությամբ։ Շարունակել կարդալ “Հետաքրքիր դեպքեր սաների մասին պատմում են մայրիկները”