Posted in Հեռավար ուսուցում

Պատրաստում ենք «Միջինք» գաթա

klor-gata-7

Քանի որ այսօր «Միջինք» գաթայի օրն է սաները  որոշեցին ընտանիքի անդամների հետ  գաթա պատրաստել։ Նրանք խառնեցին բոլոր բաղադրիչները իրա,  դրեցին կոպեկ  մեջը և հետո տեղափոխեցին ջեռոցոը, որպեսզի այն թխվի։ Վերջում, ջերմ ընտանեկան միջավայրում, կլոր սեղանի շուրջ հավաքվելով՝ համտեսեցին իրենց պատրաստված  կոպեկով միջինքի գաթան։ Շարունակել կարդալ “Պատրաստում ենք «Միջինք» գաթա”

Posted in Հեռավար ուսուցում

Պատրաստում ենք ինքնաշեն խաղալիք տանը

20200221_091259

Օր երկրորդ։ Սաները ընտանիքի անդամների օգնությամբ տարաբնույթ, հետաքրքիր, զարգացնող ինքնաշեն խաղալիքներ են պատրաստում ու շատ ոգևորված խաղում են՝  առանց ձանձրանալու։ Սաներից մեկը տնակ է պատրաստել և եղբոր հետ լավ ժամանակ է անցկացնում ու խաղում նրա մեջ, մյուսը զարգացնող խաղ է պատրաստել և սովորում է թվերը հեշտությամբ և այսպես շարունակ։ Շարունակել կարդալ “Պատրաստում ենք ինքնաշեն խաղալիք տանը”

Posted in Հեռավար ուսուցում

Օր առաջին՝«Մայրիկի ⁄հայրիկի,  թե՞ բալիկի եփածն է համեղ» մրցույթը

maxresdefault-1

Առաջին օրը պետք է սաները պատրաստեին համեղ ուտեստներ, այսինքն կազմակերպեին «Մայրիկի ⁄հայրիկի,  թե՞ բալիկի եփածն է համեղ»  մրցույթը ընտանիքում ։ Եվ դա նրանց մոտ ստացվեց։ Իրենց ընտանիքի անդամների հետ  խոհանոցում այսօր մրցեցին՝  համեղ  ուտեստներ պատրաստելով և այն լուսաբանելով։ Շարունակել կարդալ “Օր առաջին՝«Մայրիկի ⁄հայրիկի,  թե՞ բալիկի եփածն է համեղ» մրցույթը”

Posted in Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցում մարտի 16-20-ը

20200312_105412

Հեռավար- առցանց  ուսուցման կազմակերպման   հիմք՝  կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ։

Հեռավար ուսուցում

Կրկին կորոնավիրուսի պատճառով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների՝  մանկապարտեզների, նախակրթարանների, դպրոցների և այլ դասերը դադարեցվեցին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը միական է Հայաստանում,  անցավ նորից  հեռավար ուսուցման մեթոդի կիրառմանը, քանի որ նախորդ անգամ այն տվեց իր դրական  արդյունքը։
Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, սակայն պետք է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ իսկ պատճառով կշարունակենք աշխատել առցանց հեռավար կարգով։ Այսպիսով, հեռավար ուսուցումը նախատեսված է մարտի  16-20-ը և մենք կրկին ծնողների օգնությամբ կիրականացնենք երեխայի մտքի, խոսքի, կարծիքի հմտությունների զարգացումը և ինքնակրթությունը  ընտանեկան միջավայրում։ Շատ կարևոր է ընտրել այնպիսի  թեման, որը ոչ միայն զարգացող և տեղեկատվական կլինի, այլև հենց ինքը՝ սանը կկարողանա այն կատարել հեշտ, առանց դժվարությունների։
Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում մարտի 16-20-ը”

Posted in Մայրիկի օրագիր

Կարոտած Սաները

20200131_153609

Դավիթի մայրիկը հեռավար ուսուցման ընթացքում  ինձ գրում է նամակով ասելով՝        ֊Բարև Ձեզ ընկեր Մարիա,  իմ տղան շատ է կարոտում, քնացնելիս ասում է գնանք դպրոց (խոսքը մանկապարտեզի մասին է)։              Իմ պատասխանը.                                                  Բարև Ձեզ Ռուզանա ջան շատ ուրախացա պատասխանից, իմ կողմից համբուրեք Դավիթին ու ասեք, որ շատ եմ սիրում իրեն ու կարոտոում                                            Շարունակել կարդալ “Կարոտած Սաները”

Posted in Ձոն մայրերին, Այլընտրանքային նկարչություն

Ծաղկազարդում ենք թղթից ծաղկակալ մայրիկների համար

20200312_105423

Այսօր սաների հետ գնացել էինք Տաթև Աթոյանի տեխնոլոգիայի սենյակ կրկին նվեր պատրաստելու մայրիկներին։ Նստելով սեղանների շուրջ՝  Տաթև Աթոյանի օգնությամբ նկարեցինք ծաղկակալ, իսկ հետո  սաները իրենց ձեռքերով սկսեցին այդ ծաղկակալի մեջ գունավոր թղթեր  փակցնել՝ մկրատով մանրացրած,  բայց այդ ընթացքում սաներից մի քանիսը դուրս էին եկել իրենց տեղերից ու  մեծ հետաքրքրությամբ նայում էին նկարներին, սաների ձեռքերով պատրաստված զանազան կերպարներին այնտեղ դրված։ Ամենը՝ ինչ նրանց շուրջն էր,  գրավել էր նրանց ուշադրությունը։  Եվ, իհարկե, վերջում ստացանք շատ հետաքրքիր, նկարազարդ ծաղիկներով լի ծաղկակալ, որը սաները նվիրեցին իրենց մայրիկներին։ Շարունակել կարդալ “Ծաղկազարդում ենք թղթից ծաղկակալ մայրիկների համար”

Posted in Տարեդարձ

Հայկի տարեդարձը

20200310_103829Այսօր մեր սան հայկի ծննդյան օրն էր, նա դարձավ 5 տարեկան։ Մենք միասին  շնորհավորեցինք ու մաղթեցինք  նրան անհոգ ու հեքիաթային մանկություն, խաղաղ ու անվրդով կյանք, ու ցանկացանք, որ միշտ նա պաշտպանված զգա այն միջավայրում, որտեղ որ կգտնվի: Շարունակել կարդալ “Հայկի տարեդարձը”

Posted in Ձոն մայրերին

Ձոն մայրիկին

20191021_111146

Այսօր արևոտ եղանակ էր դրսում, և մենք սաների հետ միասին որոշեցինք դրսում մեր մայրերի համար պատրաստել բացիկներ։ Բացիկների վրա սաների թաթիկները պատկերեցինք, իսկ ներսում հետաքրքիր ու յուրօրինակ ծաղիկ նկարեցինք։ Շարունակել կարդալ “Ձոն մայրիկին”