Posted in Ղափամա, ծես

Ուսումնասիրում ենք դդումը

20200124_111601

Այսօր սաների հետ ուսումնասիրեցինք դդումը ամբողջությամբ։ Նախ խոշորացույցով տեսանք դդմի ներսը, թե ինչպիսի՞ կառուցվածք ունի, այնուհետև կորիզը։Բացի այդ համտեսելով դդումը՝ փորձեցինք հասկանալ ի՞նչ համի է։ Իսկ վերջում հանելով դդմի կորիզները՝ այն ցանեցինք թեյնիկի մեջ, որը դդմի տեսք ուներ։ Շարունակել կարդալ “Ուսումնասիրում ենք դդումը”

Posted in Ղափամա, ծես

Պատրաստում ենք դդմով դիմակներ

Խափամայի ծեսին ընդառաջ  սաների հետ որոշեցինք պատրաստել դդմով հետաքրքիր ու հեքիաթային դիմակներ։ Իհարկե վերջու ստացվեց շատ գեղեցիկ,  վառ նարնջագույն դիմակներ, ինչը նրանց մեջ մեծ ուրախություն առաջացրեց։ Շարունակել կարդալ “Պատրաստում ենք դդմով դիմակներ”

Posted in Ղափամա, ծես

Դդմախաղ

6c1f3a4f-d294-4af2-8182-9854bac8feb8

Այսօր սաների հետ մի լավ խաղացինք դդմիկներով։ Նախ պատրաստեցինք արգելքներով ճանապարհ և այդ արգելքների վրա դրեցինք դդումներ:Սաները մեկը մյուսին ոգևորելով՝  փորձում էին ճիշտ հավաքել, իսկ հետո ճիշտ տեղում դնել դդումները ու դա նրանց  մոտ հաջողվում էր:
Շարունակել կարդալ “Դդմախաղ”

Posted in Ձմեռային պարտեզ

Գունավոր ձմեռ

8f4ed5bc-1f68-4491-9ef3-6218c3931c09

Այսօր, կրկին սաների հետ դուրս գալով բակ՝ գունավորեցինք ձյունը,նկարեցինք ձյան վրա գունավոր ձմեռ պապ և փորձեցինք տեսնել մեր ոտնահետքերը ձյան վրա։ Վերջում մի լավ խաղացինք ձնագնդի ու  սահնակներով սահեցինք։ Շարունակել կարդալ “Գունավոր ձմեռ”

Posted in Բնագիտական փորձ

Արհեստական ձյուն

20200115_105420

Ձյունը տեղաց, բայց  անմիջապես հալվեց արևի դուրս գալուն պես։ Այդ իսկ պատճառով որոշեցինք սաների հետ բնագիտական փորձով արհեստական ձյուն ստանալ և դա մեզ մոտ ստացվեց։ Սաները շատ ուրախացան ստացված արդյունքից։ Շարունակել կարդալ “Արհեստական ձյուն”

Posted in Ձմեռային պարտեզ

Ուսումնասիրում ենք խոշորացույցով

BFB0EC66-E534-44B0-9923-22F5989AB8C6

Այսօր մեր սանը՝ Վիկան, իրենց տանից բերել էր նարինջ, որպեսզի հյութ պատրաստենք բոլորի համար։ Մենք փորձեցինք ուսումնասիրել սկզբից խոշորացույցով, իսկ հետո համտեսեցինք։ Սաները փորձեցին նարնջից հյութ պատրաստել և այն ստացվեց։ Շարունակել կարդալ “Ուսումնասիրում ենք խոշորացույցով”

Posted in Ձմեռային պարտեզ

Խաղում ենք ձնագնդի

Վերջապե՜ս…

Երկար սպասված ձյունը տեղաց։ Սաները առավոտյան խմբասենյակ մտնելուն պես նախաճաշեցին ու անմիջապես տաք հագնվելով՝ շտապեցին դուրս ձնագնդի խաղալու։ Նրանց ուրախությանը չափ ու սահման չկար, երկար ձնագնդի խաղացին և ինքնուրույն սահնակ քշեցին։ Շարունակել կարդալ “Խաղում ենք ձնագնդի”