Ատամիկով փոխինդ
Ճաշացանկ 09.12-13.12
Ամանորի ծեսը նախակրթարանում
Աշխատանքային նախագիծ 09.12-21.12
Չոչերի մրցույթ
Օշո «Բացի քեզանից» ( վերլուծություն)
Անկախ ամեն ինչից` փորձեք 24 ժամվա ընթացքում ընդունել այն ամենը, ինչ տեղի կունենա ձեզ հետ: Եթե ինչ որ մեկը ձեզ վիրավորում է, ընդունեք առանց արձագանքելու և հետևեք, թե ինչ է տեղի ունենում: Հանկարծ դուք սկսում եք զգալ էներգիայի հոսք, որը առաջներում երբեք չեք զգացել: Երբ որևէ մեկը ձեզ վիրավորում է, սովորաբար, թուլություն եք զգում, դուք կորցնում եք հանգստությունը և սկսում եք մտածել ինչպես այդ մեկից վրեժխնդիր լինել: Այդ մարդը կեռիկի նման կպչուն է ձեզնից, և դուք սկսում եք շրջաններ գծել նրա շուրջբոլորը: Օրեր, գիշերներ, ամիսներ, տարիներ շարունակ դուք չեք կարողանում քնել և վատ երազներ եք տեսնում: Լինում է, երբ մարդիկ մի ինչ-որ ապուշ անհեթեթության պատճառով իրենց ամբողջ կյանքն են կորցնում, ինչ է թե ինչ-որ մեկը վիրավորել է իրենց: Շարունակել կարդալ “Օշո «Բացի քեզանից» ( վերլուծություն)”
Ատամիկներով ծառ
Այսօր, խմբում սաների հետ պատրաստեցինք լուսանկարներով ծառ, իսկ նկարների մեջ սաների ատամիկներն էին։ Սաները այնքան էին ոգևորվել, որ մինչ սկսելը փորձում էին գտնել իրենց լուսանկարները և դա նրանց հաջողվեց։
Սան Գոհարիկի տարեդարձը
Այսօր մեր սան Գոհարիկի ծննդյան օրն էր։ Առավոտյան սաները նրան դիմավորեցին մեծ ոգևորվածությամբ, շնորհավորեցին, իսկ քնից հետո Գոհարիկը փչեց իր տորթի մոմերը՝ չմոռանալով փակել աչքերը ու երազանք պահել։ Տորթը համտեսելուց հետո սաները բարեմաղթանքներ հղեցին նրան ցանկանալով՝ հագուստ, ակնոց, կատու և այլն։ Շարունակել կարդալ “Սան Գոհարիկի տարեդարձը”




