Սաները ատամհատիկի ծեսին ընդառաջ սովորեցին ատամիկի մասին մի փոքրիկ բանաստեղծություն Ղ.Աղայանի գրած, այնուհետև սկսեցին նկարել ատամիկներ: Նրանցից յուրաքանչյուրը նկարում էր ատամիկները այնպես, ինչպես ինքն էր պատկերացնում: Իսկ վերջում խմբի սան Սոֆիան իր այտին էր անգամ որոշել նկարել ատամ: Շարունակել կարդալ “Այլընտրանքային աշխատանք. սաները նկարում են ատամիկ”
Ճաշացանկ 2.12-6.12
Ատամհատիկ . Պատմում են ծնողները
«Ատամհատիկ» ծեսի մասին պատմում են Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների մայրիկները՝
Ամանորյա օրացույց

Ահա և մեր տոնական օրացույցը։ Մենք սաների հետ պատրաստեցինք մեզ համար շատ կարևոր օրացույցը, բայց այս անգամ սա մենակ օրացույց չէ, այլ նաև Ամանորյա բարեմաղթանքների բացիկ։ Հերթով ծնողները ամեն առավոտ բացում են ծրարը, կարդում բարեմաղթանքը և օրը սկսում ենք տոնական տրամադրությամբ։ Եվ հաշվում ենք, թե քանի օր մնաց հեքիաթային օրվան՝ Ամանորին: Շարունակել կարդալ “Ամանորյա օրացույց”
CV-Մարիա Մկրտչյան
Մուրադի«Ատամհատիկ» ծեսը
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
Նոյեմբեր ամիսը սկսեցինք ծննդյան ծեսով։ Սեբաստացի Հայկի ծննդյան օրն էր։ Սաները ողջունեցին Հայկին, իսկ հետո մեծ ոգևորվածությամբ շնորհավորեցին։
Շաբաթը շատ հագեցած էր մարզականով՝ խաղեր, բացօթյա նախավարժանքներ , էստաֆետային խաղեր, գնդակախաղեր։ Իսկ շաբաթն ամփոփեցինք բնագիտական փորձով , սաները շատ ուշադիր հետևեցին փորձի ընթացքը, այնուհետև առաջարկեցին ընկեր Մարիային ծանոթանալլ իրենց սիրելի փորձի՝ հրաբուխի հետ։
Ծննդյան ծես՝
Մարզական՝
Բլբլան-խենթուկներ ռադիո՝
Այս ամսվա երկրորդ շաբաթվանից սկսած՝ 4.11-15.11 մեզ մոտ տոն էր։ Մենք տոնեցինք կրթահամալիրի 30- ամյակը։ Տոնը սկսվեց նրանով, որ սաները պատմեցին այն մասին, որ իրենք էլ են սեբաստացի և ունեն սեբաստացի ընտանիք ու դրա մի մասն են կազմում իրենց դաստիարակները, որոնք նույնպես սեբաստացի են։Մենք որոշեցինք այցելել Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոց և սաները սկսեցին պատրաստել իրենց դաստարակներին։ Այնուհետև սաների և նրանց մայրիկների հետ գնացինք տնկարան և տնկեցինք իրենց բերած տնկիները։
Շաբաթը շարունակեցինք ծնողական սեմինար-պարապմունքով։ Ծնողները սաների հետ խաղացին էստաֆետային խաղեր, իսկ պատասխանատուն ընկեր Հայկուհին էր։ Ծնողական սեմինարը անցավ շատ հետաքրքիր։
Շաբաթը ամփոփեցինք հարիսայի ծեսով։ Հարիսայի ծեսին ընդառաջ սաների հետ խմբասենյակում պատրաստեցինք կլոր գաթա։ Ծեսի օրը սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ժամերգությունից հետո եկեղեցում օրհնեցին մեր հարիսան, որից հետո բակում բոլորով երգեցինք, պարեցինք և քայլքով գնացինք դպրոց։
Հյուսիսում շարունակեցինք տոնախմբությունը և վերջում համտեսեցինք հարիսան։
Հաջորդ շաբաթն նույնպես տոնական էր ։Ամբողջ շաբաթվա ընթացքում փորձեցինք հետաքրքիր պատմություններ իմանալ իրենց ծննդյան ծեսից։ Կազմակերպեցինք գլուխկոնծիների շքերթ, խաղացինք հետաքրքիր խաղեր , միասնական խաղ-թռնոցիներ։ Միասին գնացինք Թումանյանի անվան Տիկնիկային Թատրոն։ Ինչպես ուրախ սկսեցինք շաբաթը, այդպես էլ ավարտեցինք։
-
Գլուխկոնծիների շքերթ
-
Խաղեր
-
Ուսումնական ճամփորդություն․ Մատնաչափիկը
-
Միասնական խաղ-թռնոցիների շարք
-
Նկարների շքերթ
Ատամհատիկի ծեսը կրթահամալիրում՝
Ամիսը ավարտեցինք ծննդյան ծեսով։ Մեր սան Սոֆիի ծննդյան օրն էր։ Սաները շնորհավորեցին Սոֆիին և համտեսեցին իրենց ձեռքերով պատրաստված արջուկ տորթը՝
Վերցված է Սոնա Կարապետյանի բլոգից։
Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն 04.11-15.11.2019

Նոյեմբերի՝4_15. Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը՝կրթահամալիրի 30տարի
Ծրագրում՝ Շարունակել կարդալ “Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն 04.11-15.11.2019”
Գլուխկոնծիների շքերթ

Այսօր սաների հետ կազմակերպեցինք գլուխկոնծիների շքերթ։ Եվ նրանցից գրեթե բոլորը մեծ սիրով ու ոգևորվածությամբ կատարում են գլուխկոնծիները առանց որևէ դժվարության։ Շարունակել կարդալ “Գլուխկոնծիների շքերթ”
Որպես մանկավարժ իմ մոտեցումները՝ լացող, չներառվող, կամակոր, ագրեսիվ սաների հետ.
Կամակորությունը, լացելը, ագրեսիվ լինելը յուրաքանչյուր երեխայի զարգացման անբաժանելի մասն է՝ առանց բացառությունների: Երեխաները երբեք կամակորություններ չեն անում՝ հանուն կամակորության, այնպես՝ ինչպես մեծահասակները, այսինքն՝ առանց պատճառի չեն տխրում կամ լաց լինում:
Շարունակել կարդալ “Որպես մանկավարժ իմ մոտեցումները՝ լացող, չներառվող, կամակոր, ագրեսիվ սաների հետ.”




