
Այս շաբաթ, բացի մեր կազմած հեռավար ուսուցման նախագծից, սաներից շատերը հանդես եկան նաև իրենց հետաքրքիր ընտանեկան նախագծերով, որում երևում է, թե ինչպես է անցնում նրանց առօրյան տանը՝ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով։
Շաբաթվա նախագիծ 11․05-15․05
Շարունակել կարդալ “Շաբաթվա ամփոփում 11.05-15.05”
Այսօր բնագիտական փորձերի օրն է, իհարկե, բացի օրվա առաջադրանքից, սաները ներկայացրին իրենց ընտանեկան նախագծերը, որոնք նույնպես շատ հետաքրքիր էին, քանի որ նրանց առօրյայի մասն էին կազմում։
Այսօր զբոսանքի և խաղեր կազմակերպելու օրն էր սաների հետ։ Քայլելիս սաները իրենց ծնողների հետ զրուցում կամ պարզապես վայելում էին շրջապատող բնությունը:
Այսօր մեր խմբի սան Հայկի մայրիկը՝ Լաուրան, իր նախաձեռնությամբ իրականացրել է խոհանոցային գործունեություն և առաջարկել մյուս ծնողներին ևս միանալ իրեն ու ցույց տալ հմտությունները խոհանոցում։ 
