Month: Հոկտեմբեր 2019
Գնդակախաղ

Որոշվեց կազմակերպել մի նոր խաղ սաների համար։ Այդ խաղի համար անհրաժեշտ էր կտոր, որի վրա պիտի լիներ անցքեր, իսկ սաները պետք է փորձեին գնդակները գցել անցքերի մեջ՝ թափահարելով կտորը։ Այդ խաղը նրանց համար շատ հետաքրքիր էր ու զվարճալի։ Շարունակել կարդալ “Գնդակախաղ”
Առավոտյան մարմնամարզություն

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 2֊4 տարեկան սաների առավոտյան նախավարժանքը դրսում։
Ճաշացանկ 28.10֊01.11
Թթուդրիկի ծես
Այսօր նախակրթարանում թթուդրիկի օրն է։ Առավոտյան սաները իրենց հետ բերեցին թթվի համար անհրաժեշտ բանջարեղենը։ Եվ մենք միասին ամբողջ բանջարեղենը մաքրեցինք, լվացինք և դասավորեցինք թթվի համար նախատեսված տարայի մեջ, իսկ վերջում վրան աղաջուր լցրեցինք։ Ու այս ամբողջ գործընթացը իրականացվեց երգ ու պարի ուղեկցությամբ։ Շարունակել կարդալ “Թթուդրիկի ծես”
Խաղողածես
Այսօր հյուսիսի նախակրթարանում խաղողածեսի օրն է։ Սաները իրենց հետ բերել էին խաղող, որպեսզի միասին պատրաստենք մաճառ։ Լվանալով այն, սաները սկզբից փորձեցին հասկանալ խաղողի գույնը, համը, այնուհետև առանձնացրեցինք հատիկները ողկույզից ու հաշվելով լցրեցինք տարայի մեջ։ Սոֆին և Եվան սկսեցին ոտքերով տրորել այն, իսկ մյուսները կողքից օգնում էին ձեռքերով։ Եվ վերջում ստացված զանգվածը լցրեցինք ապակյա տարայի մեջ։ Շարունակել կարդալ “Խաղողածես”
Մեր նոր ընկերը
Այսօր մեր սան Արևիկը իր եղբոր հետ միասին խմբասենյակ բերեցին ոսկե ձկնիկ, վեջինիս տեսնելով մնացած սանները շատ ուրախացան։ Շարունակել կարդալ “Մեր նոր ընկերը”
Բկլիկ ձկնիկը
Խնկոյանական օրերի ընթացքում սաների հետ որոշեցինք, հատակին պառկած, մանիով թղթի վրա ձուկ պատկերել և ընթացքում սովորեցինք Աթաբեկ Խնկոյանի ” Բկլիկ ձկնիկ”։
Աքաղաղն ու կտուրը

Այսօր ես սանների հետ միասին նկարեցինք աքաղաղ, որը կանգնած էր տան կտուրին և Խնկոյան գյուղը, ինչպես նշեց սաններից մեկը։
Այլընտրանքային նկարչություն
Այսօր սանները վրձնի, սոսնձի ու մանիի օգնությամբ թղթի վրա նկարեցին ծառ և վերջում իրենց աշխատանքները իրենց հետ տուն տարան։
