Այսօր հյուսիսի նախակրթարանում խաղողածեսի օրն է։ Սաները իրենց հետ բերել էին խաղող, որպեսզի միասին պատրաստենք մաճառ։ Լվանալով այն, սաները սկզբից փորձեցին հասկանալ խաղողի գույնը, համը, այնուհետև առանձնացրեցինք հատիկները ողկույզից ու հաշվելով լցրեցինք տարայի մեջ։ Սոֆին և Եվան սկսեցին ոտքերով տրորել այն, իսկ մյուսները կողքից օգնում էին ձեռքերով։ Եվ վերջում ստացված զանգվածը լցրեցինք ապակյա տարայի մեջ։ Շարունակել կարդալ “Խաղողածես”