Սաները ատամհատիկի ծեսին ընդառաջ սովորեցին ատամիկի մասին մի փոքրիկ բանաստեղծություն Ղ.Աղայանի գրած, այնուհետև սկսեցին նկարել ատամիկներ: Նրանցից յուրաքանչյուրը նկարում էր ատամիկները այնպես, ինչպես ինքն էր պատկերացնում: Իսկ վերջում խմբի սան Սոֆիան իր այտին էր անգամ որոշել նկարել ատամ: Շարունակել կարդալ “Այլընտրանքային աշխատանք. սաները նկարում են ատամիկ”
Month: Դեկտեմբեր 2019
Ճաշացանկ 2.12-6.12
Ատամհատիկ . Պատմում են ծնողները
«Ատամհատիկ» ծեսի մասին պատմում են Հյուսիսային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների մայրիկները՝
Ամանորյա օրացույց

Ահա և մեր տոնական օրացույցը։ Մենք սաների հետ պատրաստեցինք մեզ համար շատ կարևոր օրացույցը, բայց այս անգամ սա մենակ օրացույց չէ, այլ նաև Ամանորյա բարեմաղթանքների բացիկ։ Հերթով ծնողները ամեն առավոտ բացում են ծրարը, կարդում բարեմաղթանքը և օրը սկսում ենք տոնական տրամադրությամբ։ Եվ հաշվում ենք, թե քանի օր մնաց հեքիաթային օրվան՝ Ամանորին: Շարունակել կարդալ “Ամանորյա օրացույց”




