Posted in Հաշվետվություն

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամիսը սկսեցինք Թումանյանական օրերով։ Նախ, սաները  Հովհաննես Թումանյանի «Ծիտը»  պատմեցին  մի փոքր դերային խաղով, այնուհետև  յուղամատիտներով նկարեցին հեքիաթի հերոս ծիտիկին,  որից հետո փորձեցին նաև գունավոր թղթերով, բժշկական փայտիկներով  ու գուաշով պատրաստել ծիտիկին և դա նրանց մոտ ստացվեց։ Բացի այդ, նախավարժանքի ժամանակ փորձեցինք նմանակել արջուկին, նապաստակին,  փիսիկին և այլ հեքիաթի հերոսների։
Քանի որ «Տյառընդառաջը»  մոտենու էր,  մենք սաների հետ որոշեցինք  թղթերի վրա նկարել  մեր փոքրիկ չարաճճիությունները, որպեսզի գցենք  դրանք կրակի մեջ։
Իսկ շաբաթվա վերջում ունեցանք ծննդյան ծես։ Մեր սան Գագիկի  տարեդարձն էր։ Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա հաշվետվություն”