Posted in Ընտանեկան նախագիծ

Հայկի առցանց ընտանեկան նախագիծը

FB_IMG_1585690821423հայկը և իր ընտանիքի յուրաքանչյուր անդամ ակտիվորեն մասնակցում է հեռավար առցանց ուսուցմանը։ Երբեմն նարանք կատարում  են ոչ միայն մեր հեռավար ուսուցման նախագծերը, այլև զուգահեռ լուսաբանում են են իրենց կողմից  ներկայացված ընտանեկան նախագծերը։      Շարունակել կարդալ “Հայկի առցանց ընտանեկան նախագիծը”

Posted in Ընտանեկան նախագիծ

Դավիթի ընտանեկան առցանց նախագիծը

Մի փոքր խոսեմ Դավիթի մասին։ Երբ Դավիթը եկավ նախակրթարան, ծնողը մեզ տեղեկացրեց, որ միգուցե իր որդին դժվարությամբ ընդգրկվի  խմբի մեջ։ Իհարկե, սկզբում շատ էր լացում,  չէր ցանկանում մասնակցել մեր գործեունեությանը, բայց որոշ ժամանակ անց նա արդեն ակտիվություն ցուցաբերեց թե՛ գործունեության, թե՛ ընկերների հետ շփման, և թե՛ մեզ հետ մտերմանալու հարցում։ Այդ ամենը երևաց  հեռավար ուսուցման ժամանակ։

Շարունակել կարդալ “Դավիթի ընտանեկան առցանց նախագիծը”

Posted in Հեռավար ուսուցում

Ռոդարիական և զատկական խաղեր

Օր երկրորդ.  Այսօր սաները իրենց ընտանիքի անդամների հետ միասին հետաքրքիր ռոդարիական խաղ խաղացին, իսկ վերջում ձուդատարկոցի մրցույթ կազմակերպեցին՝ մրցելով քույր կամ եղբոր հետ, թե ով ավելի  շուտ այն կդատարկի։ Այն կարելի է դիտարկել , որպես շնչառական վարժություն, որը սաները շատ հեշտությամբ կարողացան կատարել։ Շարունակել կարդալ “Ռոդարիական և զատկական խաղեր”

Posted in Հեռավար ուսուցում

Զատկի տոնին ընդառաջ

9ed2b19b82d096c87677c6cbd1381ca4
Զատկի տոնին ընդառաջ՝ սաները տեխնոլոգիական աշխատանքներ են անում ընտանեկան միջավայրում։
Օր առաջին. Նրանք  ընտանիքի անդամներից որևէ մեկի օգնությամբ թղթից պատրաստեցին ճուտիկներ, իսկ հետո հենց  իրենք դարձան ճուտիկներ, իսկ ինչպե՞ս։ Նրանք պատրաստեցին  թղթից ձվիկներ, որի մեջ տեղադրեցին իրենց ամենազվարճալի ու գեղեցիկ նկարներից մեկը։ Այդ աշխատանքը սաներին դուր եկավ՝  շա՜տ, իսկ այդ ամենը երևում է տեսանյութերում։ Արդյունքը ներքևում՝ Շարունակել կարդալ “Զատկի տոնին ընդառաջ”

Posted in Մայրիկի օրագիր

Աննայի ակնոցը

20191021_111146

Աննայի մայրիկը՝ Տաթևը ներկայացնում է  Աննայի պահանջը։
Աննա ասում է․- Ինձ ակնոցներ են պետք։
Մայրիկ հարցնում է նրան․- Ինչու՞  են ակնոցներ  քեզ պետք։
Աննան․-Որովհետև, երբ ես փակում եմ իմ աչքերը, ես ոչինչ չեմ տեսնում․․․

Posted in Հեռավար ուսուցում, Նախագծեր

Հեռավար ուսուցում.ապրիլի նախագիծ

20200312_121322
Հեռավար- առցանց  ուսուցման կազմակերպման   հիմք կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ. Մի բաց նամակ ամենքին։

Անհատական պլան՝  Մարտի 30-ից ապրիլի 3-ի անհատական աշխատաժամանակ։

Զատիկ. Ձվախաղեր, խաղեր,
Ապրիլին տոնում են Զատիկը։ Այն պայծառ քրիստոնեական տոն է, որը ընտանիքների մեծ մասն անցկացնում է ընտանեկան միջավայրում, բնության գրկում կամ  իրենց սեփական պարտեզում ՝ ընկերների, ընտանիքի անդամների ընկերակցությամբ: Սովորաբար երեխաները մեծահասակների հետ հաճույքով են միանում այդ տոնին: Եվ երեխաներին ինչ-որ կերպ զվարճացնելու համար կարելի է պատրաստել զվարճալի և ուսանելի խաղեր և մրցումներ, որոնք թույլ կտան հանգստանալ և դիտել դրանք:
Այսպիսով,  Զատկի տոնիին ընդառաջ կազմվել է մարտի 30-ից մինչև ապրիլի 3-ի համար հեռավար ուսուցման կազմակերպման նախագիծ։ Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում.ապրիլի նախագիծ”

Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա հաշվետվություն

6f27c44c-09df-4406-97ed-f3b962d53f5b

Առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ

«Կորոնա» և հեռավար ուսուցում
Կրթական համակարգը, կրկին խաթարվեց «Կորոնավիրուսի» տարածման պատճառով։ Դրանք  վիրուսնեիր մեծ ընտանիք են, որոնցից շատերը վարակում են կենդանիներին, սակայն որոշներն կարող են կենդանիներից փոխակերպվել (փոխվել, վերածվել) նոր մարդկային կորոնավիրուսի, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ։ Հենց այդ պատճառով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, մեկ շաբաթ աշխատելուց հետո, նորից անցավ հեռավար ուսուցմանը։
Եվ մենք՝ դաստիարակներս Նելի Արղությանի օգնությամբ կազմեցինք  մարտի 2֊616-20 և 23֊27֊ը  ընկած ժամանակահատվածի համար հեռավար ուսուցման՝
•Մարզական պարապունքներ
•Տեխնոլոգիական աշխատանքներ
•Խոհանոցային աշխատանքներ
•Երգեր ու խաղիկներ
•Միջավայրի խնամք և այլն։ Շարունակել կարդալ “Մարտ ամսվա հաշվետվություն”