Posted in Ձոն մայրերին, Այլընտրանքային նկարչություն

Ծաղկազարդում ենք թղթից ծաղկակալ մայրիկների համար

20200312_105423

Այսօր սաների հետ գնացել էինք Տաթև Աթոյանի տեխնոլոգիայի սենյակ կրկին նվեր պատրաստելու մայրիկներին։ Նստելով սեղանների շուրջ՝  Տաթև Աթոյանի օգնությամբ նկարեցինք ծաղկակալ, իսկ հետո  սաները իրենց ձեռքերով սկսեցին այդ ծաղկակալի մեջ գունավոր թղթեր  փակցնել՝ մկրատով մանրացրած,  բայց այդ ընթացքում սաներից մի քանիսը դուրս էին եկել իրենց տեղերից ու  մեծ հետաքրքրությամբ նայում էին նկարներին, սաների ձեռքերով պատրաստված զանազան կերպարներին այնտեղ դրված։ Ամենը՝ ինչ նրանց շուրջն էր,  գրավել էր նրանց ուշադրությունը։  Եվ, իհարկե, վերջում ստացանք շատ հետաքրքիր, նկարազարդ ծաղիկներով լի ծաղկակալ, որը սաները նվիրեցին իրենց մայրիկներին։ Շարունակել կարդալ “Ծաղկազարդում ենք թղթից ծաղկակալ մայրիկների համար”