
Հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ։
Հեռավար ուսուցում
Կրկին կորոնավիրուսի պատճառով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների, նախակրթարանների, դպրոցների և այլ դասերը դադարեցվեցին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը միական է Հայաստանում, անցավ նորից հեռավար ուսուցման մեթոդի կիրառմանը, քանի որ նախորդ անգամ այն տվեց իր դրական արդյունքը։
Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, սակայն պետք է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ իսկ պատճառով կշարունակենք աշխատել առցանց հեռավար կարգով։ Այսպիսով, հեռավար ուսուցումը նախատեսված է մարտի 16-20-ը և մենք կրկին ծնողների օգնությամբ կիրականացնենք երեխայի մտքի, խոսքի, կարծիքի հմտությունների զարգացումը և ինքնակրթությունը ընտանեկան միջավայրում։ Շատ կարևոր է ընտրել այնպիսի թեման, որը ոչ միայն զարգացող և տեղեկատվական կլինի, այլև հենց ինքը՝ սանը կկարողանա այն կատարել հեշտ, առանց դժվարությունների։
Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում մարտի 16-20-ը”