Posted in Ձոն մայրերին, Այլընտրանքային նկարչություն

Ծաղկազարդում ենք թղթից ծաղկակալ մայրիկների համար

20200312_105423

Այսօր սաների հետ գնացել էինք Տաթև Աթոյանի տեխնոլոգիայի սենյակ կրկին նվեր պատրաստելու մայրիկներին։ Նստելով սեղանների շուրջ՝  Տաթև Աթոյանի օգնությամբ նկարեցինք ծաղկակալ, իսկ հետո  սաները իրենց ձեռքերով սկսեցին այդ ծաղկակալի մեջ գունավոր թղթեր  փակցնել՝ մկրատով մանրացրած,  բայց այդ ընթացքում սաներից մի քանիսը դուրս էին եկել իրենց տեղերից ու  մեծ հետաքրքրությամբ նայում էին նկարներին, սաների ձեռքերով պատրաստված զանազան կերպարներին այնտեղ դրված։ Ամենը՝ ինչ նրանց շուրջն էր,  գրավել էր նրանց ուշադրությունը։  Եվ, իհարկե, վերջում ստացանք շատ հետաքրքիր, նկարազարդ ծաղիկներով լի ծաղկակալ, որը սաները նվիրեցին իրենց մայրիկներին։ Շարունակել կարդալ “Ծաղկազարդում ենք թղթից ծաղկակալ մայրիկների համար”

Posted in Տարեդարձ

Հայկի տարեդարձը

20200310_103829Այսօր մեր սան հայկի ծննդյան օրն էր, նա դարձավ 5 տարեկան։ Մենք միասին  շնորհավորեցինք ու մաղթեցինք  նրան անհոգ ու հեքիաթային մանկություն, խաղաղ ու անվրդով կյանք, ու ցանկացանք, որ միշտ նա պաշտպանված զգա այն միջավայրում, որտեղ որ կգտնվի: Շարունակել կարդալ “Հայկի տարեդարձը”

Posted in Ձոն մայրերին

Ձոն մայրիկին

20191021_111146

Այսօր արևոտ եղանակ էր դրսում, և մենք սաների հետ միասին որոշեցինք դրսում մեր մայրերի համար պատրաստել բացիկներ։ Բացիկների վրա սաների թաթիկները պատկերեցինք, իսկ ներսում հետաքրքիր ու յուրօրինակ ծաղիկ նկարեցինք։ Շարունակել կարդալ “Ձոն մայրիկին”

Posted in Խոսքի մշակույթ

Մարտի 16֊20֊ի հեռավար ուսուցման պատում

20200312_105412«Կորոնա» և հեռավար ուսուցում
Կրթական համակարգը, կրկին խաթարվեց «Կորոնավիրուսի» տարածման պատճառով։ Դրանք  վիրուսնեիր մեծ ընտանիք են, որոնցից շատերը վարակում են կենդանիներին, սակայն որոշներն կարող են կենդանիներից փոխակերպվել (փոխվել, վերածվել) նոր մարդկային կորոնավիրուսի, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ։ Հենց այդ պատճառով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, մեկ շաբաթ աշխատելուց հետո, նորից անցավ հեռավար ուսուցմանը։
Եվ մենք՝ դաստիարակներս Նելի Արղությանի օգնությամբ կազմեցինք  մարտի 16-20-ը ընկած ժամանակահատվածի համար հեռավար ուսուցման նախագիծ, որում պետք է ներառված լիներ՝ Շարունակել կարդալ “Մարտի 16֊20֊ի հեռավար ուսուցման պատում”

Posted in Հաշվետվություն

Հեռավար ուսուցում.Պատում հաշվետվություն

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Հեռավար ուսուցում»-ը .Ծնողի կարծիքը։
Հեռավար ուսուցումը դա համակարգված ուսուցման ձև է, որը հնարավորություն է տալիս ցանկացած սովորողի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, մասնակցել կրթական ծրագրերին անկախ բնակության վայրից, հեռավորությունից ի շնորհիվ  տեղեկատվական տեխնոլոգիաների։ Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում.Պատում հաշվետվություն”