Օր հինգերորդ.Սաները երգում ու նվագում են մեր ազգային երգերից ՝ « Խնկի ծառ», Արև, արև, ե’կ ե’կ կամ Զարկ բոլոճիկ։ Նրանք օգտագործում են խոհանոցային սպասքը, որպես երաժշտական գործիք և երգում մեծ սիրով։ Տեսե՛ք ստորև՝ Շարունակել կարդալ “Երաժշտական ընտանիքը”
Month: Մարտ 2020
Մարզական առավոտ և Ռոդարիական խաղեր տանը

Օր չորրորդ. Այսօր սաները իրենց առավոտը սկսեցին մարզանքով, որպեսզի առողջ լինեն, իսկ հետո անցան «Ռոդարիական» խաղերի։ Նրանք բազում հետաքրքիր ու զվարճալի խաղերի փաթեթ ներկայացրին։ Այդ փաթեթը տեղադրված է ներքևում. Շարունակել կարդալ “Մարզական առավոտ և Ռոդարիական խաղեր տանը”
Տեսադասեր
Հեռավար ուսուցման ընթացքում մենք՝ դաստիարակներս, ևս պատրաստում ենք հետաքրքիր նյութեր։ Պատրաստեցի կլոր ավանդական գաթա, իրականացրի շրջակա միջավայրի խնամք և այլն։ Շարունակել կարդալ “Տեսադասեր”
Հետաքրքիր դեպքեր սաների մասին պատմում են մայրիկները

Օր երրորդ։ Մայրիկները պատմում են հետաքրքիր դեպքեր սաների մանկությունից կամ վերջերս տեղի ունեցած զավեշտալի պատմություններ նրանց մասնակցությամբ։ Շարունակել կարդալ “Հետաքրքիր դեպքեր սաների մասին պատմում են մայրիկները”
Պատրաստում ենք «Միջինք» գաթա

Քանի որ այսօր «Միջինք» գաթայի օրն է սաները որոշեցին ընտանիքի անդամների հետ գաթա պատրաստել։ Նրանք խառնեցին բոլոր բաղադրիչները իրա, դրեցին կոպեկ մեջը և հետո տեղափոխեցին ջեռոցոը, որպեսզի այն թխվի։ Վերջում, ջերմ ընտանեկան միջավայրում, կլոր սեղանի շուրջ հավաքվելով՝ համտեսեցին իրենց պատրաստված կոպեկով միջինքի գաթան։ Շարունակել կարդալ “Պատրաստում ենք «Միջինք» գաթա”
Պատրաստում ենք ինքնաշեն խաղալիք տանը

Օր երկրորդ։ Սաները ընտանիքի անդամների օգնությամբ տարաբնույթ, հետաքրքիր, զարգացնող ինքնաշեն խաղալիքներ են պատրաստում ու շատ ոգևորված խաղում են՝ առանց ձանձրանալու։ Սաներից մեկը տնակ է պատրաստել և եղբոր հետ լավ ժամանակ է անցկացնում ու խաղում նրա մեջ, մյուսը զարգացնող խաղ է պատրաստել և սովորում է թվերը հեշտությամբ և այսպես շարունակ։ Շարունակել կարդալ “Պատրաստում ենք ինքնաշեն խաղալիք տանը”
Օր առաջին՝«Մայրիկի ⁄հայրիկի, թե՞ բալիկի եփածն է համեղ» մրցույթը

Առաջին օրը պետք է սաները պատրաստեին համեղ ուտեստներ, այսինքն կազմակերպեին «Մայրիկի ⁄հայրիկի, թե՞ բալիկի եփածն է համեղ» մրցույթը ընտանիքում ։ Եվ դա նրանց մոտ ստացվեց։ Իրենց ընտանիքի անդամների հետ խոհանոցում այսօր մրցեցին՝ համեղ ուտեստներ պատրաստելով և այն լուսաբանելով։ Շարունակել կարդալ “Օր առաջին՝«Մայրիկի ⁄հայրիկի, թե՞ բալիկի եփածն է համեղ» մրցույթը”
««ԾԻԾԱ՛Ղ» Վիլյամ Սարոյան» վերլուծություն
Հեռավար ուսուցում մարտի 16-20-ը

Հեռավար- առցանց ուսուցման կազմակերպման հիմք՝ կրթահամալիրի տնօրենի սուրհանդակ։
Հեռավար ուսուցում
Կրկին կորոնավիրուսի պատճառով Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների՝ մանկապարտեզների, նախակրթարանների, դպրոցների և այլ դասերը դադարեցվեցին։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, որը միական է Հայաստանում, անցավ նորից հեռավար ուսուցման մեթոդի կիրառմանը, քանի որ նախորդ անգամ այն տվեց իր դրական արդյունքը։
Մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, սակայն պետք է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ իսկ պատճառով կշարունակենք աշխատել առցանց հեռավար կարգով։ Այսպիսով, հեռավար ուսուցումը նախատեսված է մարտի 16-20-ը և մենք կրկին ծնողների օգնությամբ կիրականացնենք երեխայի մտքի, խոսքի, կարծիքի հմտությունների զարգացումը և ինքնակրթությունը ընտանեկան միջավայրում։ Շատ կարևոր է ընտրել այնպիսի թեման, որը ոչ միայն զարգացող և տեղեկատվական կլինի, այլև հենց ինքը՝ սանը կկարողանա այն կատարել հեշտ, առանց դժվարությունների։
Շարունակել կարդալ “Հեռավար ուսուցում մարտի 16-20-ը”
Կարոտած Սաները

Դավիթի մայրիկը հեռավար ուսուցման ընթացքում ինձ գրում է նամակով ասելով՝ ֊Բարև Ձեզ ընկեր Մարիա, իմ տղան շատ է կարոտում, քնացնելիս ասում է գնանք դպրոց (խոսքը մանկապարտեզի մասին է)։ Իմ պատասխանը. Բարև Ձեզ Ռուզանա ջան շատ ուրախացա պատասխանից, իմ կողմից համբուրեք Դավիթին ու ասեք, որ շատ եմ սիրում իրեն ու կարոտոում Շարունակել կարդալ “Կարոտած Սաները”
